Արմեն Մուրադյան. Համավարակի և պատերազմի դժվարին ժամանակներում կանանց փխրուն ուսերին ընկավ ծանր պատասխանատվությունը
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը շնորհավորել է Մարտի 8-ի` կանանց տոնի առիթով.
«Ջերմորեն շնորհավորում եմ կանանց և աղջիկներին գարնանային մեկամսյա տոների մեկնարկի առթիվ:
Համավարակի և պատերազմի դժվարին ժամանակներում կանանց փխրուն ուսերին ընկավ ծանր պատասխանատվություն: Առաջնագծում և թիկունքում «սպիտակ բանակի» ներկայացուցիչները կատարեցին նվիրական աշխատանք՝ կորոնավիրուս ունեցող պացիենտներին բուժօգնության տրամադրումից մինչև վերքերի մշակում, շտապօգնության մեքենաներով վիրավորների տեղափոխումից մինչև վիրահատական միջամտություններ հնարավոր դարձան կանանց գործուն մասնակցությամբ:
Շատ կին բուժաշխատողներ շուրջ մեկ տարի աշխատեցին գերծանրաբեռնված աշխատանքային ռեժիմով՝ առանց սեփական տարածության և ժամանակի: Անքուն գիշերներն ուղղված էին կյանքերի փրկության և ապաքինման մարդասիրական առաքելությանը:
Չեմ կարող առանձնահատուկ չհիշատակել, ակնածանքի ու մեծարման խոսքեր չուղղել հայ մայրերին, որոնց որդիների առողջության ու կյանքի գնով պաշտպանվել է մեր հայրենիքը: Խոնարհվում եմ հերոսներ ծնած հայոց մայրերի առջև, որոնք դաստիարակում են մեր օրերիիրականհերոսների:
Հայ ընտանիքներում դարեր շարունակ հայ կնոջն է վերապահված կարևոր, պատասխանատու աշխատանքը, որը նրանք կատարում են պատվով ու մեծ նվիրվածությամբ: Թող ձերուժը կրկնապատկվի, անմար է ձեր որդիների կատարած սխրանքը»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան