Այսօր մի քայլ է մնացել՝ բանակինը, ու դրանով այս խաղը կավարտվի. Գևորգ Պետրոսյան
«Նիկոլն իր մխտառ լայվերից մեկի ժամանակ ասաց, որ կձերբակալվեն նրանք, ովքեր քաղաքական հայտարարություններում չափը կանցնեն։ Բայց արա, էդքան դուխով տղա ես, Ալիևին մի հատ պատասխան տուր»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն՝ անդրադառնալով Ալիևի վերջին հայտարարությանը, թե Զանգեզուրում Ադրբեջանը միջանցք է ունենալու։
Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանը ռուսաստանյան եռակողմ հանդիպումների ժամանակ «կզած» նստում է, ձայն չի հանում, այնպես, որ իրեն տեսնողի լացը գալիս է, բայց երբ գալիս ու հասնում է Հայաստան, սկսում է ժողովրդի վրա իր ձայնը բարձրացնել։
«Արա, դու ո՞վ ես, որ քաղաքական հայտարարությունների չափ որոշես։ Ես ուզում եմ հարցնել՝ այ տղա, Նիկոլ, քո ամենավստահելի իրավաբաններին ասաց, որ գան ականջիդ շշնջան, թե որ օրենքի որ մասով վարչապետի պաշտոնին սոսնձվածը իրավունք ունի որոշել քաղաքացիների խոսքի ազատության չափը։ Մի հատ էլ ասում է՝ կձերբակալենք։ Ինքն այն ընդդիմադիր քաղաքական գործիչն է, որ Հանրապետության հրապարակում իշխանություն մուրալու ժամանակ ասում էր, որ իրավապահների գործունեությանը ոչ մի միջամտություն չի լինի։ Բա, այ իրավաբանորեն անգրագետ, ո՞նց ես ասում, թե պիտի ձերբակալես»,- հարց հնչեցրեց պատգամավորը։
Ըստ նրա, Նիկոլ Փաշինյանի պահվածքը մատնում է, որ իրավապահ մարմինները գործում են իր անմիջական ցուցումով, այլ ոչ թե օրենքներով։ Պատգամավորը նշեց, որ դա սպառնալիք է այլակարծություն ունեցողների նկատմամբ, այսինքն՝ նրանք անընդհատ ձերբակալման վտանգի տակ են։
Գևորգ Պետորսյանը զարմանք հայտնեց, որ ՀՀ գլխավոր դատախազությունն անհաղորդ է իրավիճակին. «Մեր երկրում չի եղել ղեկավար, որ նման հայտարարություն անի՝ ասելով, որ քաղաքական հայտարարություններում չափն անցնելու դեպքում կձերբակալեն»։
Պատգամավորը նաև կոչ արեց զինվորականներին՝ ասելով, որ այսօր մի քայլ է մնացել՝ բանակինը, ու դրանով այս խաղը կավարտվի։
«Հարգե՛ք ձեր ուսադիրը, ՀՀ պետականությունը, ձեր զոհված ընկերներին։ Ձեր վերջին քայլն արեք, որ վերջ տանք այս խաղին։ Ես վստահ եմ, որ եթե բանակը միահամուռ գա, ոստիկանությունը ոչինչ չի անի բանակին։ Ոստիկաններն էլ են զզվել սրանից։ Էդ խեղճերն օր ու արև չունեն, էդ խեղճերն իրենց տնեցիների դեմքերն էլ են մոռացել, ամբողջ օրը սրա քմահաճույքներն են իրականացնում։ Սեփական պաշտոնը պահելու համար է Նիկոլն օգտագործում ոստիկաններին։ Սա և՛ վախկոտ է, և՛ անգրագետ, ի՞նչ իրավունք ունի մեզ ղեկավարելու»,- նշեց պատգամավորը։
Գևորգ Պետրոսյանը հստակեցրեց իր կոչը՝ նշելով, որ բանակը չպետք է թողնի, որ Նիկոլ Փաշինյանը առավոտը դիմավորի վարչապետի աթոռին։
Հարակից հրապարակումներ`
- Չձերբակալելով Փաշինյանին և կառավարությանը՝ ԳՇ-ն շարունակում է իր հանցավոր անգործությունը. Դավիթ Շահնազարյան
- Ռազմական փորձագետը՝ ԱԱԾ-ին. Ո՞ւմ եք էշի տեղ դրել
- Ստեփան Դանիելյան. Բանակի կենտրոնական իշխանությանը չենթարկվելու մի պատմական օրինակ բերեմ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան