Թուրքիան սկսել է Ուկրաինայի համար Բայրաքթար անօդաչու թռչող սարքերի հավաքումը
Ստամբուլում գտնվող ինքնաթիռաշինական ձեռնարկությունում սկսել են հավաքել Bayraktar TB2 մարտական համակարգերի խմբաքանակը, որը նախատեսված է Ուկրաինայի համար։ ԱԹՍ-ների հավաքումը տեղի է ունենում Ստամբուլում գտնվող Baykar Defense ինքնաթիռների արտադրությունում: Այս մասին Facebook-ում հայտարարել է ուկրաինացի պատգամավոր Իգոր Կոպիտինը:
Պատգամավորը հավելել է, թե սա եզակի հնարավորություն է`ուժեղացնելու Ուկրաինայի պաշտպանունակությունը։ Այս մասին գրում է korrespondent-ը։
«Այս եզակի հնարավորությունը կամրապնդի մեր պետության պաշտպանունակությունը, և, որը նույնպես պակաս կարևոր չէ, կընդլայնի երկու երկրների պաշտպանական արդյունաբերության ներկայությունը արտաքին շուկաներում»,- ավելացրել է Կոպիտինը:
Այն փաստը, որ Ուկրաինան Թուրքիայից կգնի Bayraktar TB2 մարտական 12 համակարգ, հայտնի դարձավ 2020-ի հոկտեմբերին: Համալիրներից յուրաքանչյուրն ունի չորս հարվածային-հետախուզական անօդաչու թռչող սարք:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան