«Մարդիկ, որոնք դեռ Նիկոլ դավաճանի կողքին են, մերժում են մեր՝ պետություն ունենալը»
«Մարտի 8-ը պիտի տոն լիներ, բայց կոտրված մեջքով, պարտված երկրում, քաոսի մեջ, անհայտ հեռանկարով..., տոնի մասին խոսելու ո՛չ բարոյական մթնոլորտ կա, ո՛չ՝ հոգեկան»,- այսօր Բաղրամյան պողոտայում նախքան Եռաբլուր զինվորական պանթեոն երթը, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը։
Նրա խոսքով, հայի արժանապատվությունը գտնելու սահմանն անցնում է Եռաբլուրով. հայն իր կոտրված արժանապատվությունը, կորսվող հայրենիքի գահավիժումը դադարեցնելու ճանապարհն է անցնում Եռաբլուրով։
«Մենք պարտք ենք մեր 5000 զոհերին, որոնց շիրիմները դեռ թաց են։ Մենք ուխտագնացության ենք գնում՝ խոստանալու տղաներին, որ իրենց արյունը զուր չի թափվել։ Մենք պիտի վերականգնենք մեր հայրենիքը, հետ բերենք Շուշին ու Հադրութը։ Մենք պիտի մեր հողից հեռացնենք բոլոր դավաճաններին։ Ես հավատում եմ այն արժանապատիվ քաղաքացիներին, որոնք լծվել են հայրենիքի փրկությանը և հավատում են վաղվա լավ օրվան։ Գալու է այդ օրը»,- վստահություն հայտնեց նա։
Լիլիթ Գալստյանը նշեց, որ իրենք իրենց պայքարը շարունակելու են, քանի որ այն, ինչ այս 2 օրերին կատարվում է նաև Հայաստանի հետ, բացահայտորեն ոչ թե քաոս է, անիշխանություն, այլ անտերություն է։ Նա նկատեց՝ որևէ մեկը հոդաբաշխ բացատրություն չի տալիս, թե ինչ է կատարվում, ո՛չ ԱԺ-ի «ուսապարկերն» են խոսում, ո՛չ Կառավարության «տխրահռչակ» ղեկավարը։
«Մինչ ԱԱԾ-ն ֆեյքեր է որսում, Կապանում թուրքերը շրջապտույտի են դուրս գալիս։ Չգիտենք նաև, թե Տավուշում ինչ է կատարվում։ Երկիրը քաոսի մեջ է, անդունդի եզրին։ Մարդիկ, որոնք դեռ Նիկոլ դավաճանի կողքին են, մերժում են մեր՝ պետություն ունենալը»,- կարծիք հայտնեց Լիլիթ Գալստյանը։
Հարակից հրապարակումներ`
- Դաշնակցության դեմ կեղտոտ քարոզչությանը միացել են ՀՀ-ում թուրքական շահերը սպասարկողները. Ի.Սաղաթելյան
- Լիլիթ Գալստյան. Սասնո բարբառով քծնող տղամարդուց նողկալի ոչինչ չկա…
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան