Մեգան Մարքլը բրիտանական արքայական ընտանիքին մեղադրում է ռասիզմի, ստախոսության, իրեն ինքնասպանության եզրին հասցնելու մեջ
Արքայազն Հարրիի կինը՝ Մեգանը, բրիտանական թագավորական ընտանիքին մեղադրում է ռասիզմի, ստախոսության, իրեն ինքնասպանության եզրին հասցնելու մեջ։ Այս մասին Մեգանն ասել է Օփրա Ուինֆրիին տված սկանդալային հարցազրույցում, որը կարծես թե ցնցելու է միապետության հիմքերը, գրում է Reuters-ը։
39-ամյա Մեգանը, որի մայրը սև է, իսկ հայրը սպիտակ, ասել է, որ նա միամիտ էր մինչև 2018 թ. ամուսնանալը, բայց վերջում ինքնասպանության մտքեր է ունեցել և մտածել ինքնավնասման մասին, երբ օգնություն է խնդրել, բայց ոչինչ չի ստացել:
Նա ավելացրել է, որ իր որդի Արչիին, որն այժմ մեկ տարեկան է, մերժել են արքայազնի տիտղոսը, քանի որ թագավորական ընտանիքում անհանգստություն կար այն մասին, թե նրա մաշկը որքան մուգ կլինի։
«Նրանք չէին ցանկանում, որ նա արքայազն լինի», - ասել է Մեգանը, հավելելով, որ եղել են «խոսակցություններ այն մասին, թե որքան մուգ կարող է լինել նրա մաշկը ծնվելիս»:
Մեգանը արքայազն Ուիլյամի կնոջը՝ Քեյթ Միդլթոնին մեղադրել է հարսանիքից առաջ իրեն լացեցնելու մեջ։
Մեգանը հրաժարվել է ասել, թե ով է նման մտահոգություններ առաջ քաշել, ինչպես նաև Հարրին, որն ասել է, որ իր ընտանիքը զրկել է իրեն ֆինանսներից և որ իր հայրը`արքայազն Չարլզը, բրիտանական գահի ժառանգը, իրեն հուսախաբ է արել և հրաժարվել է անգամ զանգերին պատասխանել մի պահ:
Բուքինգհեմյան պալատը դեռ հրապարակավ չի մեկնաբանել հարցազրույցը, որը եթեր է հեռարձակվել այսօր առավոտյան Բրիտանիայում:
Հարակից հրապարակումներ`
- BBC. Հարրին և Մեգանը չեն վերադառնա իրենց արքայական պարտականությունների կատարմանը
- Մեգանն ու արքայազն Հարրին երկրորդ երեխային են սպասում
- Արքայազն Հարրին ու Մեգան Մարքլը բրիտանացիներին վերադարձրել են իրենց առանձնատան վերանորոգման գումարը
- Արքայազն Հարրին ու Մեգան Մաքլը դիմել են դատարան իրենց որդու անձնական կյանք ներխուժելու համար
- Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը «Մեգզիտ»-ը քննարկում էին դեռ հարսանիքից առաջ. ինսայդեր
- Մեգան Մարքլը ստիպել է արքայազն Հարրիին հրաժեշտ տալ իր սիրելի զբաղմունքին
- Արքայազն Հարրին և Մեգան Մարկլը սկսել են բրիտանական թագավորական ընտանիքից առանձին կյանք