Բժիշկ Մյասնիկովը թվարկել է կանանց համար ամենաօգտակար մթերքները
Բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը թվարկել է օգտակար մթերքները, որոնք առավել անհրաժեշտ են կանանց առողջության համար: «Ռոսիա 1»-ի եթերով նրա հնչեցրած խոսքը ներկայացնում է «Գազետա ռու»-ն:
Ըստ բժշկի, առաջին հերթին սննդակարգը պետք է պարունակի այնպիսի սնունդ, որ հագեցած է կալցիումով և վիտամին D-ով: Դրանք պարունակում են ձկան լյարդը, պանիրը, յոգուրտները, կաթը, կաթնաշոռը, նարնջի հյութը:
Բացի այդ, էստրոգենի արտադրությունը կարևոր է կանանց առողջության համար, որի ավելացմանը նպաստում են սոյան, տոֆու պանիրները, կտավատի յուղը, քրքումը, կարմիր խաղողը, դեղձը և սխտորը: Բժիշկը խորհուրդ է տվել պարբերաբար օգտագործել բավարար քանակությամբ չհագեցած ճարպեր:
Նա նշել է, որ բրոկկոլին կանխում է քաղցկեղը, պարունակում է մեծ քանակությամբ տարբեր միկրոտարրեր և վիտամիններ, այդ թվում` ֆոլաթթուներ, որոնք կանանց անհրաժեշտ են հղիության ընթացքում: