Արտահերթ ընտրություններին չհամաձայնելու դեպքում Վրաստանի ընդդիմությունը մարտի 20-ին մեծ հանրահավաք կանի
Վրաստանում ընդդիմությունը պահանջում է ազատ արձակել «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ղեկավար, պատգամավոր Նիկա Մելիային և նշանակել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, հակառակ դեպքում կառավարության հակառակորդները լայնամասշտաբ բողոքի ակցիա կանցկացնեն մարտի 20-ին: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին երկուշաբթի ընդդիմության գործընկերների հետ քննարկումից հետո լրագրողներին ասել է «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից մեկը՝ Խատիա Դեկանոիձեն:
«Եթե իշխող «Վրացական երազանքը» համաձայն չէ արտահերթ ընտրությունների անցկացմանը և չի ազատում քաղբանտարկյալներին, այդ թվում` Նիկա Մելիային, ապա մարտի 20-ին մենք բողոքի շատ մեծ ակցիա կանցկացնենք, որը կլինի Վրաստանի քաղաքացիների պատասխանը իշխանություններին»,-ասել է Դեկանոիձեն:
Վրաստանում փետրվարի 23-ից սկսվել է քաղաքական ճգնաժամը, երբ ոստիկանությունը իր ղեկավարած կուսակցության գրասենյակում ձերբակալեց Մելիային՝ 2019-ի հունիսին հանրահավաքում տեղի ունեցած անկարգություններ հրահրելու մեղադրանքով 40 հազար լարի (ավելի քան 12 հազար դոլար) գրավը չվճարելու մեղադրանքով: Ձերբակալվելուց առաջ ՝ փետրվարի 18-ին, վարչապետ Գիորգի Գախարիան հրաժարական տվեց՝ քաղաքական գործչի կալանքի հարցում թիմի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով:
Ընդդիմությունն արդեն մի քանի հանրահավաք է անցկացրել Թբիլիսիում՝ քաղաքական գործչին ազատ արձակելու և արտահերթ ընտրություններ նշանակելու պահանջով:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան