Ֆրանսահայ պատգամավոր․ Կանանց իրավունքների այս միջազգային օրն իմ մտքերը Մարալ Նաջարյանի հետ են
«Կանանց իրավունքների այս միջազգային օրն իմ մտքերը 2018 թվականից անազատության մեջ գտնվող իրանցի մարդու իրավունքների պաշտպան Նասրին Սուտուդեի հետ են։
Ես մտածում եմ նաև այն բոլոր քաղբանտարկյալ կանանց մասին, որոնք կամայականորեն կալանավորված են ամբողջ աշխարհում: Նրանցից մեկը Մարալ Նաջարյանն է, որը գրեթե չորս ամիս գերի է Ադրբեջանում»,- այս մասին գրել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Դանիել Ղազարյանը։
Պատգամավորն իր լիակատար աջակցություն է հայտնում նրանց և «շարունակում խնդրել Կանանց այս միջազգային օրը՝ ազատ արձակել Նասրինին, Մարալին և բոլոր այն կանանց, որոնց ազատությունն ու հիմնական իրավունքները ոտնահարված են»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին