«Brent» տեսակի նավթի գինը գերազանցել է 71 դոլարը
«Brent» տեսակի նավթի մեկ բարելը վաճառվում է 71 դոլարից բարձր գնով: Առևտրի տվյալները Մոսկվայի ժամանակով 4.59-ի դրությամբ ցույց են տալիս, որ այս տեսակի նավթի գինը բարելի դիմաց կազմում է 71,15 դոլար, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
Այսպիսով, «Brent» տեսակի հում նավթի գինը 2020 թվականի հունվարի 8-ից ի վեր առաջին անգամ հատել է 70 դոլարի շեմը։
Դրանից առաջ «OPEC+» երկրները հրաժարվել էին ապրիլին նավթի արդյունահանումը օրական 500 հազար բարելով ավելացնել: Սաուդյան Արաբիան նույնպես մեկ ամսվա ընթացքում երկարացրել է միլիոնավոր բարելների կամավոր սահմանափակումները: Բացառիկ իրավունքը պատկանում է Ռուսաստանին և Ղազախստանին, որոնք կարող են ապրիլից ավելացնել արտադրությունը։