Պատվաստումների ձախողումը ԵՄ-ին սպառնում է 100 միլիարդ եվրոյի վնաս․ Bloomberg
Եվրամիությունում պատվաստումների ձախողումը 2021 թվականի առաջին եռամսյակում համայնքին սպառնում է շուրջ 100 միլիարդ եվրոյի ներդրումների կորուստ, ինչպես նաև երկրորդ տարին անընդմեջ սպառնում է զբոսաշրջության սեզոնին: Այս մասին, Tass-ի հաղորդմամբ, հայտնել է Bloomberg-ը:
Պատվաստումների ձախողումը ԵՄ-ում մտահոգում է աշխարհի խոշորագույն ներդրողներին, որոնք տեսնում են, որ բիզնեսի վերսկսման դանդաղ տեմպերը (կարանտինային միջոցառումների պատճառով ԵՄ երկրների մեծ մասում ծառայությունները և զբոսաշրջությունը մեծ մասամբ փակ են) սպառնում են խաթարել տնտեսական աճի վերսկսումը:
Բիզնեսները բացելու ձգձգումը մեկ կամ երկու ամսով ԵՄ տնտեսությանը սպառնում է 50-ից մինչև 100 միլիարդ եվրոյի վնասով։
Նշվում է, որ ԵՄ-ն, որը մինչ այժմ օգտագործել է պատվաստանյութի 8 դեղաչափ 100 բնակչի հաշվով, պատվաստումների մակարդակով շատ հետ է մնում նույնիսկ ԱՄՆ-ից (33 դեղաչափ) և Մեծ Բրիտանիայից (25 դեղաչափ): Գործակալությունը որպես դրա պատճառներ նշում է քաղաքական բաժանումները, մատակարարման խափանումները, բյուրոկրատական ձգձգումները և հասարակության անվստահությունը:
Հարակից հրապարակումներ`
- Աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստված մարդկանց թիվը գերազանցել է 300 միլիոնը
- Աշխարհում ամենատարածված հակակորոնավիրուսային պատվաստանյութերի եռյակը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա