08.03.2021. Կորոնավիրուսի 337 նոր դեպք է գրանցվել, ևս 8 մարդ մահացել է
Հայաստանում երեկ կատարվել է 2465 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 337 նոր դեպք: Առողջացել է 170 մարդ։ Մեկ օրում մահացել է 8 մարդ։ Նրանցից 4-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, մարտի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 175016 դեպք, որոնցից 164954-ն` առողջացած, 3225-ը` մահվան ելքով: Մահվան ևս 829 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 4054 կորոնավիրուսով հիվանդ։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6008 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 753705 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 07.03.2021. Կորոնավիրուսի 422 նոր դեպք է գրանցվել, ևս 3 մարդ մահացել է
- 06.03.2021. Կորոնավիրուսի 508 նոր դեպք է գրանցվել, ևս 6 մարդ մահացել է
- 05.03.2021. Կորոնավիրուսի 442 նոր դեպք է գրանցվել, ևս 9 մարդ մահացել է
- 04.03.2021. Կորոնավիրուսի 491 նոր դեպք է գրանցվել, ևս 7 մարդ մահացել է
- 03.03.2021. Կորոնավիրուսի 360 նոր դեպք է գրանցվել, ևս 3 մարդ մահացել է
- 02.03.2021. Կորոնավիրուսի 240 նոր դեպք է գրանցվել, ևս 6 մարդ մահացել է
- 01.03.2021. Կորոնավիրուսի 158 նոր դեպք է գրանցվել, ևս 5 մարդ մահացել է