
Արման Թաթոյանը՝ կանանց. Ձեր իրավունքների բարձր պաշտպանությամբ միայն ամրանում են պետության հիմքերը
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորել է կանանց մարտի 8-ի առթիվ։ Շնորհավորական խոսքում ասված է.
«Սիրելի՛ կանայք,
Ձեր նվիրումի ու հոգատարության, ձեր էության վառ գույների շնորհիվ է աշխարհը փոխվում, դառնում ավելի բարի ու լցվում համբերությամբ:
Անգնահատելի է այն արժեքների հանդեպ ձեր դաստիարակությունը, որ ոգեշչում է արարելու ցանկությամբ, ողողում հայրենիքի ու ընտանիքի, պետության հանդեպ անձնուրաց սիրով:
Պետք է չդադարող ծրագրերով արմատավորել գիտակցումը, որ ձեր իրավունքների երաշխավորմամբ ու հավասարությամբ, ձեր իրավունքների բարձր պաշտպանությամբ միայն ամրանում են պետության հիմքերը:
Շնորհավորում եմ Մարտի 8-ը՝ կանանց միջազգային օրը»։
Սիրելի՛ կանայք, Ձեր նվիրումի ու հոգատարության, ձեր էության վառ գույների շնորհիվ է աշխարհը փոխվում, դառնում ավելի բարի...
Опубликовано Arman Tatoyan Воскресенье, 7 марта 2021 г.