«Ֆեյսբուքում» ռուսական լրատվամիջոցների նորությունների արգելափակումը սպառնալիք է ազգային անվտանգությանը․ Վասիլի Պիսկարև
Արտասահմանյան սոցիալական ցանցերում ռուսական լրատվամիջոցների նորությունների արգելափակումը սպառնալիք է ազգային անվտանգության համար: Այս գնահատականը տվել է Պետդումայի հանձնաժողովի ղեկավար Վասիլի Պիսկարևը, հաղորդում է «Լենտա․ռու»-ն՝ հղում անելով «ՌԻԱ Նովոստիին» :
Պատճառը եղել է «Ֆեյսբուքում» նորությունների հեռացումն է, որը վերաբերել է Ռուսաստանի Դաշնությունում ուկրաինացի նեոնացիստների ձերբակալված կողմնակիցներին:
«Նման գործողությունները վտանգ են ներկայացնաում ազգային անվտանգությանը, քանի որ խոսքը ոչ թե առանձին լրագրողների կամ բլոգերների որոշ շահարկումների, այլ իրավապահ մարմինների պաշտոնական տեղեկատվության մասին է: Այսպիսով՝ «Ֆեյսբուքը» մեր երկրի քաղաքացիներին զրկել է տեղեկատվությունից օգտվելու հնարավորությունից»,-գործակալությունը մեջբերում է Պիսկարևի խոսքերը:
Մարտի 7-ին «Ֆեյսբուքը» արգելափակել է ռուսական ԶԼՄ-ների հոդվածները ` դրանք համարելով կեղծ: Մասնավորապես, ՌԲԿ-ի նյութում,որին հղում է տվել ՏԱՍՍ-ը, հաղորդվում էր Վորոնեժում Ուկրաինայի նեոնացիստական «МКУ» խմբավորման ենթադրյալ կողմնակիցների ձերբակալման մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան