Ֆրենք Փալոն․ Ադրբեջանը թույլ է տվել մարդու իրավունքների կոպիտ խախտումներ
Միացյալ Նահանգների Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի հիմնադիր համանախագահ, Նյու Ջերսիի դեմոկրատ կոնգրեսական Ֆրենք Փալոնը թվիթերում անդրադարձել է հայ ռազմագերիների, պատանդների ու զոհվածների մարմինների որոնումների խնդրին։
«Անցյալ տարվա հակամարտության ընթացքում Ադրբեջանը թույլ է տվել մարդու իրավունքների կոպիտ խախտումներ: Նրանք շարունակում են ձերբակալել հարյուրավոր հայերի՝ խախտելով միջազգային իրավունքը:
Ես անձամբ խոսել եմ Բայդենի վարչակազմի հետ` այս խնդիրները անհապաղ լուծելու համար»,- գրել է Ֆրենք Փալոնը: