Թուրքիան ԱՄՆ-ին նախազգուշացրել է С-400-ի պատճառով իր վրա գործադրվող ճնշումենրի հետևանքների մասին
Թուրքիայի կողմից С-400 զենիթահրթիռային համակարգերի օգտագործման կապակցությամբ Թուրքիայի վրա ճնշում գործադրելու ԱՄՆ-ի փորձերը կարող են պատասխան հետևանքների բերել: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին նախազգուշացրել է Թուրքիայի նախագահ Էրդողանի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը «Bloomberg» գործակալությանը տված հարցազրույցում:
«Եթե մի երկիր գալիս է մեզ մոտ մաքսիմալիստական դիրքորոշմամբ և պահանջում, որ լինի կամ իրենց ասածով, կամ՝ ընդհանրապես ոչ մի կերպ, ապա նման վերաբերմունքը մեզ այլ ուղղությունների է մղում»,- ասել է Քալինը:
Էրդողանի խոսնակը ամերիկացի գործընկերներին կոչ է արել հասկանալ Թուրքիայի ազգային անվտանգության շահերը:
2017թ. սեպտեմբերին С-400 հակաօդային պաշտպանության համակարգը գնելու Անկարայի որոշումը լուրջ տարաձայնություններ առաջացրին Թուրքիայի և Հյուսիսատլանտյան դաշինքի իր գործընկերների միջև: ՆԱՏՕ-ի պաշտոնյաները հայտարարել են, որ Թուրքիան կվտանգի դաշինքի անվտանգությունը, եթե С-400-ը միացնի դաշինքի համակարգերին, քանի որ ռուսական համակարգը կօգտագործի գաղտնի տվյալներով ցանց:
2020-ի փետրվարին ԱՄՆ նորանշանակ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Թուրքիային կոչ է արել ազատվել ռուսական С-400-ներից:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան հայտարարել է, որ չի քննարկում իր երկրում С-400-ի տեղակայման այլընտրանքային տարբերակները
- Թուրքիան պատասխանել է C-400-ներից հրաժարվելու ամերիկյան կոչին
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան