ԱԻՆ. Մարտի 13-ին մի քանի մարզերում կգրանցվի -17 աստիճան ցուրտ
Մարտի 8-ին Լոռիում, Տավուշում, Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն:
«Մարտի 9-ի գիշերը և առավոտյան, եղանակի պարզեցմամբ և ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված, հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց. վարորդներին հորդորում ենք ցուցաբերել զգոնություն»,-հայտնում են ԱԻ նախարարությունից։
Հանրապետության տարածքում մարտի 8-ի ցերեկը, 11-12-ը շրջանների զգալի մասում, 9-ի և 13-ի գիշերը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում, սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Մարտի 9-ի ցերեկը, 10-ին, 13-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Մարտի 13-ի գիշերը մի քանի մարզերում՝ Շիրակում, Արագածոտնի, Վայոց Ձորի լեռներում ջերմաստիճանը կհասնի -17-ի։
Օդի ջերմաստիճանը մարտի 8-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով։
Երևան քաղաքում մարտի 8-ի ցերեկը և 11-12-ը սպասվում են տեղումներ: Մարտի 9-10-ը և 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան