Հնդկաստանը կարծում է՝ Նյու Դելիում Իսրայելի դեսպանատան մոտ հնչած պայթյունի հետևում կանգնած է Իրանը
Հունվարին Նյու Դելիում Իսրայելի դեսպանատան մոտ կազմակերպված պայթյունի հետևում կանգնած էին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ալ-Քուդսի ուժերը: Հնդկաստանի հակաահաբեկչական գործակալություններն այդպիսի եզրակացության են հանգել կատարված հետաքննության ընթացքում: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին երկուշաբթի հաղորդել է «The Hindustan Times»-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Փորձագետների կարծիքով, ենթադրաբար, ահաբեկչությունը նախապատրաստել էր Իրանը, իսկ ծրագիրն իրականացրել էին տեղի շիայական ասոցիացիայի ներկայացուցիչները:
«Այն փաստը, որ ռումբը փոքր հզորության էր, և մարդկային զոհեր ունենալ չէր նախատեսվում, հավանաբար պայմանավորված էր նրանով, որ Իրանը չէր ցանկանում փչացնել հարաբերությունները բարեկամ երկրի՝ Հնդկաստանի հետ»,- ահաբեկչության հակազդման ոլորտում փորձագետի խոսքերը մեջբերում է պարբերականը:
Ըստ թերթի՝ դեպքի վայրում հայտնաբերվել է Հնդկաստանում Իսրայելի դեսպանին ուղղված նամակ: Դրանում հաղորդագրության հեղինակը դիվանագետին անվանում է ահաբեկիչ: Քննությունը ցույց է տվել, որ նամակը գրվել է իրանցու կողմից, հայտնում է թերթը:
Իսրայելի դիվանագիտական ներկայացուցչության մոտ պայթյունը որոտացել է Նյու Դելիի կենտրոնում, հունվարի 29-ին: Տուժողներ չեն եղել:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա