Կարին Տոնոյան. Այսօր հազարավոր մայրեր իրենց որդիներից ծաղիկներ չեն ստանա, այլ իրենք կտանեն
Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մոր, «Հայ ասպետ» հիմնադրամի հիմնադիր տնօրեն, «Որդուս» ՀԿ նախագահ Կարին Տոնոյանը գրում է.
«Այսօր մարտի 8-ն է, ու թեև ես չեմ ընդունում աշխարհին այլ նպատակներով պարտադրված այդ տոնը, որը ոչ մի կապ չունի մեր մայրերի ու կանանց հետ, բայց քանի որ մեծ մասը դեռ տոնում է այն, ուզում եմ որ բոլորդ հիշեք՝ այսօր հազարավոր մայրեր իրենց որդիներից ծաղիկներ չեն ստանա, այլ իրենք կտանեն....... այսօր հազարավոր սիրած աղջիկներ ու քույրեր ծաղիկներ չեն ստանա այլ իրենք կտանեն....... այսօր հազարավոր հայ այրեր իրենց կանանց ու մայրերին ռեստորաններ կտանեն կամ տանը շքեղ սեղաններ կգցեն ու, որպես արդարացում, կասեն՝ դե, կյանքը շարունակվում է.......
Այո՛, կյանքը շարունակվում է, և մեր որդիներն ընկան հենց դրա համար, որ կյանքը շարունակվի, բայց չմոռանաք հանկարծ, որ դուք պարտք ունեք, և կյանքը իրավունք կունենա նույն կերպ շարունակվելու միայն այն օրը, երբ կվերադարձնեք նրանցից գողացված հաղթանակն ու Հայրենիքը- ահա, սա՝ ամբողջությամբ».
Այսօր մարտի 8-ն է, ու թեև ես չեմ ընդունում աշխարհին այլ նպատակներով պարտադրված այդ տոնը, որը ոչ մի կապ չունի մեր մայրերի...
Posted by Կարին Տոնոյան on Sunday, 7 March 2021
Հարակից հրապարակումներ`
- «Հենց այդպիսի կանայք պետք է օրինակելի դառնան նոր սերնդի համար»
- Արմեն Մուրադյան. Համավարակի և պատերազմի դժվարին ժամանակներում կանանց փխրուն ուսերին ընկավ ծանր պատասխանատվությունը
- Գարեգին Երկրորդ. Կանայք անձնուրաց նվիրումի, սիրո ու քնքշանքի մարմնացումն են մեր կյանքում
- Հայրենիքի փրկության շարժում. Մարտի 8-ին, ժամը 16:00-ին Բաղրամյանից ավտոբուսներով կշարժվենք դեպի Եռաբլուր
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին