Ռեմարկի «Լիսաբոնի գիշերը» գիրքը՝ հայերեն թարգմանությամբ
«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը և «Նաիրի» գրատունն առաջարկում են գարնանային տոները սկսել Ռեմարկի հերթական գլուխգործոցի շնորհանդեսով։ Այսօր Թումանյան 38 հասցեում «Նաիրի» գրատան նոր մասնաճյուղի բացմանն առաջին անգամ կներկայացվի գերմանացի հանրահայտ գրող Էրիխ Մարիա Ռեմարկի «Լիսաբոնի գիշերը» գիրքը՝ հայերեն բնագրային թարգմանությամբ։
«Էդիթ Պրինտ» հրատարակչությունից հայտում են, որ միայն այդ օրը գրախանութ այցելող ընթերցողները կկարողանան ձեռք բերել «Լիսաբոնի գիշերը» և Ռեմարկի մյուս գրքերը 20 % զեղչով և տոնական փաթեթավորումով։
Շնորհանդեսի ընթացքում ընթերցոողները կարող են հանդիպել գրքի թարգմանչուհու՝ Վանուհի Բաղմանյանի հետ, ձեռք բերել գիրքը նրա մակագրությամբ, քննարկել Ռեմարկի ստեղծագործությունները, ստանալ հուզող հարցերի պատասխանները։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները