Ջեֆ Բեզոսի նախկինը կինն ամուսնացել է ուսուցչի հետ
Ամերկացի միլիարդատեր, Amazon ընկերության ղեկավար Ջեֆ Բեզոսի նախկինը կինը՝ ՄաքՔենզի Սքոթը, ամուսնացել է ամերիկյան Սիեթլ քաղաքի մասնավոր դպրոցում բնական գիտությունների ուսուցչի հետ, փոխանցում է «Գազետա.ռու»-ն՝ հղում տալով «Wall Street Journal»-ին։
Որոշ ժամանակ առաջ Սքոթը ավելի քան 1,7 միլիարդ դոլար է նվիրաբերել՝ որպես բարեգործություն, որի մասին հրապարակում էր արել իր բլոգում: Այդտեղ նա նշել էր իր ազգանվան փոփոխության մասին: Դեկտեմբերին նա իր հարթակում գրել էր, որ Բեզոսից բաժանվելուց ի վեր նա իր կարողությունից ավելի քան 4 միլիարդ դոլար է կորցրել։
«Կյանքիս մեծ մասն ուսուցիչ եմ եղել։ Այժմ, երջանիկ պատահականությամբ, ես ամուսնացած եմ ամենաառատաձեռն և բարի մարդկանցից մեկի հետ, որոնց ճանաչում եմ, և միանում եմ նրան՝ պատրաստակամություն հատնելով հսկայական ֆինանսական կապիտալ փոխանցել ուրիշներին օգնելու համար»,- ասված է ՄաքՔենզի Սքոթի ամուսնու՝ Դեն Ջուեթի նամակում, որը հրապարակվել է Giving Pledge բարեգործական ընկերության կայքում։
Ընկերությունն աշխարհի ամենահարուստ մարդկանց կոչ է անում իրենց կարողության մեծ մասը տրամադրել բարեգործությանը։
Զույգի ամուսնության վերաբերյալ Ջեֆ Բեզոսի անունից հաղորդագրություն է տարածել նաև Amazon-ի ներկայացուցիչը։
«Դենը հրաշալի մարդ է և ես ուրախ եմ նրանց համար»,- ասել է Ջեֆ Բեզոսը։
Հայտնի է, որ 2019-ին զույգի ամուսնալուծությունից հետո Սքոթը զգալիորեն ավելացրել է իր կարողության չափը։ «Forbes»-ի տվյալներով՝ ՄաքՔենզի Սքոթը Միացյալ Նահանգների ամենահարուստ կինն է։