Արթուր Աքշելյանը Բազելի կոմպոզիտորական մրցույթի դափնեկիր է
Կոմպոզիտոր, Երևանի Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիայի դասախոս, Ասոնանս անսամբլի դիրիժոր Արթուր Աքշելյանը Շվեյցարական Բազելում անցկացվող հեղինակավոր կոմպոզիտորական երրորդ միջազգային մրցույթին նվաճել է երկրորդ հորիզոնականը։ Այս մասին տեղեկանում ենք anmmedia.am կայքից։
Մրցույթի կազմկոմիտեն ստացել էր 355 ստեղծագործության հայտ, որից հեղինակավոր ժյուրին՝ շվեյցարացի կոմպոզիտոր Միքայել Ժարելի գլխավորությամբ ընտրել էր լավագույն 12-ը, այդ թվում՝ Ա․ Աքշելյանի «Երեք պիես նվագախմբի համար»։ Հայ կոմպոզիտորի ստեղծագործությունը կկատարի մրցույթի երեք պաշտոնական նվագախմբերից մեկը՝ Բազելի սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Ֆրանսեսկ Պրատի ղեկավարությամբ։
Մրցույթում առաջին տեղը զբաղեցրել է չինացի Յիքինգ Ժուն, երրորդ հորիզոնականը՝ իսպանացի Միգել Մորատեն։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները