Ալիևի համար այս աղետն առժամանակ հետաձգելու միակ ձևը Փաշինյանի իշխանության երկարաձգումն է. Ղազինյան
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը գրում է.
«Ալիևի վերջին օրերի հուզական և ագրեսիվ տոնայնությունը բնորոշ չէ պատերազմ հաղթած պետության առաջնորդին։
Մատը օդում անկանոն թափահարելով և Հայաստանին ու Հայ ժողովրդին վիրավորելով նա ակամայից մատնում է իրեն, խոստովանում է, որ Ադրբեջանն այս պատերազմը, ուղիղ իմաստով, չի հաղթել, այլ «թավշյա հեղափոխություն» կոչվող հատուկ օպերացիայի արդյունքում հաջողացրել է հայաստանում իշխանության բերել իր գործակալներին, որոնք ճիշտ պահին իր առջև բացել են ամրոցի դռները։
Հիմա իրավիճակը փոխվում է և Ալիևը շտապում է ամրագրել իր «հաջողությունները», ինչը Ալիևի մոտ չի ստացվում առավելապես 2 պատճառով.
1. Իր գործակալական ցանցը` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, Հայաստանում չի վերահսկում իրավիճակը և կորցնում է իշխանությունը;
2. Մոտենում է Եվրասիական միությանն անդամակցելու մասին Պուտինին տված խոստման իրագործելու ժամանակը։
Փաշինյանի դավաճանական հրեշավոր ծրագրի բացահայտումով պարզ է դառնում, որ 10.000-ից ավել զոհերն ու Արցախի հանձնումը նախապես պայմանավորված էր, ինչը կոտրում է ադրբեջանական «երկաթյա բազկի» մասին հորինված միֆը, իսկ մյուս կողմից անխուսափելի է դարձնում Ռոբերտ Քոչարյանի Հայաստանում իշխանության վերադարձը։ Կարծում եմ կարիք չկա ներկայացնել, թե ինչ հոգեվիճակ է առաջացնում Քոչարյանի անձը Ալիևի մոտ` հորից որդուն փոխանցած խորհուրդների ֆոնին։
Իսկ Ադրբեջանի Եվրասիական միություն մտնելու իր որոշման մասին բարձր հայտարարությունն անգամ բավարար է, որ բրիտանական ու թուրքական հուշումով Ադրբեջանում հիշեն, որ այս պատերազմում Ադրբեջանն իրականում պարտվել է` ընդմիշտ կորցնելով Արցախն ու այնտեղ տեղակայելով ռուսական բանակի ամենամարտունակ զորամիավորումները, որոնք այլևս Արցախից դուրս չեն գալու։
Կարելի է պատկերացնել, թե ինչ կլինի Ալիևի իշխանության ու Ադրբեջան պետության հետ, երբ նրանք ստիպված լինեն իրենց զորքերը դուրս բերել Շուշիից ու Հադրութից։
Ալիևի համար այս աղետը խափանելու կամ գոնե առժամանակ հետաձգելու միակ ձևը Փաշինյանի իշխանության երկարաձգումն է Հայաստանում, ում ձեռքերով նա հնարավորություն կունենա հաստատել այնպիսի ռազմական և դիվանագիտական դիրքային առավելություն, որի դեմ հետագայում մի քանի անգամ ավելի բարդ կլինի գործել։
Չգիտեմ, հասկանու՞մ ես այս ամենը դավաճանին «հարգելի պարոն վարչապետ» ասող ինֆանտիլ ու տկարամիտ քաղաքական գործիչները, թե՞ ոչ, բայց այն, որ նրա շուրջ այսօր համախմբված է և նրան աջակցում է թուրքա-ադրբեջանական ամբողջ 5-րդ շարասյունը, դա այլևս փաստ է և ոչ մի հայրենասեր ու բանականություն ունեցող մարդու մոտ կասկած չի հարուցում»։
Հարակից հրապարակումներ`
- Արշավիր Ղարամյան. Ալիևի հայտարարությունից հետո Հայրենիքի փրկության համար պայքարի ցանկացած մեթոդ կիրառելի է
- Եթե Նիկոլը մնաց իշխանության, Ալիևը Սյունիքում միջանցք կունենա. Իշխան Սաղաթելյան
- Ալիևը բռնել է Նիկոլի կոկորդից, ունի նրա դեմ փաստեր. Արփինե Հովհաննիսյան
- Վահե Հովհաննիսյան. Ալիևը Հայաստանին այլընտրանք չի թողնում
- Ալիևը Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամներին հրավիրում է օգտվել Հայաստանի տարածքից
- Ալիևի հերթական թվիթագրոհը Հայաստանի ու Արցախի դեմ