Գեղամ Նազարյանը՝ Փաշինյանին. Դեռ համարձակվո՞ւմ ես դիմել զոհված տղերքի մայրերին, կանանց, քույրերին
Ճշմարտություն սերունդների համար նախաձեռնության հիմնադիր Գեղամ Նազարյանը, ում որդին զոհվել է Արցախի պատերազմում, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ մարտի 8-ի առթիվ կանանց ուղղված շնորհավորանքին, գրել է.
«Ակնածանքի խոսքե՞ր ես հղում հերոս տղերքի մայրերին, քույրերին կանանց։ Լավ, իսկապես դու քո հոգին չարքին ես վաճառել։ Դու սպանեցիր նրանց որդիներին, եղբայրներին, ամուսինբերին հիմա ասում ես ակնածանքի խոսքեր ռմ հղո՞ւմ։ Մեկ ասում ես կեցցեն մեր զոհերը, մեկ ակնածանքի խոսքեր ես հղում։ Ծպտուն մի հանի։
Երբեք մի հանի։ Դու քո դիտավորյալ քայլերով, թե տգիտությամբ մեր տներ պատերազմ բերեցիր։ Դու սպանեցիր մեր որդիներին։ Դու հանձնեցիր Շուշին ու Հադրութը, Ավետարանոցն ու Քարվաճառը։ Դու հեռու մնա մեր ընտանիքներից։ Հեռու։ Մոտ մի արի։ Մեր մասին, մեր կանանց, մայրերի, դուստրերի անունը մի տուր։ Զոհված տղերքի ծնողները քեզնից մի ակնկալիք, ավելի ճիշը պահանջ ունեն՝ հրաժարական տուր ու լռիր։
Հավիտյան լռիր։ Ցինիզմը քեզ չի փրկի։ Զզվելի ես, նողկալի ես, որ քո արածից հետո դեռ համարձակվում ես դիմել զոհված տղերքի մայրերին, կանանց, քույրերին։ Դու չես հասկանում, որ սպանելուց բացի նրանցից ժպտալու, էս կյանքով ուրախանալու աստվածատուր պարգևն ես գողացել։ Ծպտուն չհանես։ Այլևս ծպտուն չհանես»։
Ակնածանքի խոսքե՞ր ես հղում հերոս տղերքի մայրերին, քույրերին, կանանց։ Լավ, իսկապե՞ս դու քո հոգին չարքին ես վաճառել։ Դու...
Опубликовано Gegham Nazaryan Воскресенье, 7 марта 2021 г.
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան