Կիևում կանայք պահանջում են վավերացնել Ստամբուլի կոնվենցիան
Կիևի կանայք երթի են դուրս եկել, նրանք ուկրաինայի իշխանություններից պահանջում են վավերացնել Ստամբուլի կոնվենցիան: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Նշվում է, որ ցուցարարները երկուշաբթի՝ մարտի 8-ին, հավաքվել էին Ուկրաինայի մայրաքաղաքի Միխայլովսկայա հրապարակում:
Եվրոպայի խորհրդի Ստամբուլի Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիան ընդունվել է Եվրոպայի խորհրդի բոլոր անդամ պետությունների կողմից 2011 թվականի մայիսի 11-ին: Ուկրաինան ստորագրել է կոնվենցիան, բայց փաստաթուղթը դեռ չի վավերացվել:
Ի պատասխան «Կանանց երթի»՝ «Ավանդույթ և կարգ» հասարակական կազմակերպությունը կազմակերպել է «Ֆեմինիստներին փրկելու գործողություն» ակցիան:
Այս միջոցառման մասնակիցներն իրենց հերթին դեմ են կոնվենցիայի վավերացմանը և մարմնավաճառության օրինականացմանը, ինչպես նաև կոչ են անում արգելել աբորտներըը: