Շուռնուխում բարձրացվել է 30 մետրանոց հայկական դրոշը
Երեկ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում հանդիսավոր կերպով բարձրացվել է 30 մետրանոց հայկական դրոշը։
Նշենք, որ Հայաստանում ամենաբարձր դրոշը առաջինը տեղադրվեց Կապանում, այժմ` Շուռնուխում։
«Շուռնուխից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա գտնվող թշնամին անդադար պիտի զգա, որ մենք միասնական ու համախմբված կերպով ոչ միայն մեր սահմանամերձ բնակավայրերի բնակիչների կողքին ենք, այլև՝ շարունակելու ենք շենացնել մեր բնակավայրերը»,- նշված է Գորիսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան