Ռուբեն Մելիքյան. Ես «Գագիկ Սողոմոնյանը» չեմ ու կապ չունեմ այդ ֆեյքի ու առհասարակ որևէ այլ ֆեյքի հետ
Իրավապաշտպան, Արցախի նախկին ՄԻՊ, արդարաատության նախկին փոխնախարար Ռուբեն Մելիքյանը գրում է.
«Տելեգրամյան ալիքներից մեկը լուր է հրապարակել այն մասին, թե իբր ես նույնպես ընգրկված եմ VPN օգտագործած քաղաքացիների ԱԱԾ ցուցակում։
Այս կապակցությամբ ունեմ մի քանի ասելիք.
1. Այո, ես հոկտեմբեր կամ նոյեմբեր ամսին ներբեռնել եմ ProtonVPN ծրագիրը՝ անվճար տարբերակը։ Առանձնապես գլուխ չեմ հանել այդ ծրագրից, բայց մի քանի անգամ մուտք եմ գործել՝ ինձ հետաքրքրող նյութեր կարդալու համար, որոնք փակ էին հայկական հասցեների համար։
2. Չգիտեմ՝ որ երկրի IP հասցեներն է ծրագիրն օգտագործել։
3. ProtonVPN ծրագիրը մինչև հիմա էլ ներբեռնված է հեռախոսիս մեջ։
4. Ես տեղյակ չեմ - արդյոք իսկապես ընդգրկված եմ ԱԱԾ-ի «Գագիկ Սողոմոնյանների ցուցակում», թե՝ ոչ։
5. Ես «Գագիկ Սողոմոնյանը» չեմ ու կապ չունեմ այդ ֆեյքի ու առհասարակ որևէ այլ ֆեյքի հետ։ Это не мой метод.
6. Եթե ինձ ձերբակալելու եք, ցանկալի է՝ հենց հիմա էլ ձերբակալեք - մարտի 8-ին ընդառաջ»։
Հարակից հրապարակումներ`
- Արցախյան պատերազմում զոհվել է օպերային երգիչ Գագիկ Խաչատուրյանը
- Մարդկանց քմահաճույքների պատճառով Արա Սաղաթելյանը 14 օր գտնվել է անազատության մեջ. Պաշտպան
- Արա Սաղաթելյանն ազատ արձակվեց
- Նարեկ Մալյան. Հիմա ո՞վ է ֆեյքը, Արծրուն Հովհաննիսյա՞նը, թե՞ Գագիկ Սողոմոնյանը
- Արամ Սարգսյանը մուտք է գործել համացանց «Գագիկ Սողոմոնյանի» կողմից գրառումը կատարելուց 6 րոպե անց. պաշտպան
- «Գագիկ Սողոմոնյանի» գործով կալանավորված Արամ Սարգսյանի երեխաներին քննիչն արգելել է տեսակցել հորը
- Ֆեյք Գագիկ Սողոմոնյանի լուսանկարը՝ ԱԱԾ շենքի պատին
- «Գագիկ Սողոմոնյանը» շատ նման է Նիկոլին. Աղասի Ենոքյան
- «Ըստ այս տրամաբանության, Հայաստանում «ProtonVPN»-ի ցանկացած օգտվող կարող է լինել Գագիկ Սողոմոնյան»
- Անկախ ԱԱԾ-ի գործողություններից՝ «Գագիկ Սողոմոնյան» ֆեյսբուքյան օգտատերը շարունակում է իր գրառումները. Մելոյան
- «Գագիկ Սողոմոնյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի» գործով Արամ Սարգսյանը կալանավորվել է
- Պայմանական ասված «Գագիկ Սողոմոնյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի» գործի շրջանակում ձերբակալվել է Արամ Լևոնի Սարգսյանը. Պաշտպան
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա