Վազգեն Մանուկյան. Մենք ձեզ երջանիկ ու խաղաղ երկիր ենք պարտք, մեր հերոսներին արժանի Հայրենիք
Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը շնորհավորել է կանանց մարտի 8-ի առթիվ։ Շնորհավորական խոսքում ասված է.
«Սիրելի՛ հայ կանայք,
Այսօր մեր սերն ու երախտագիտությունը ձեզ վերահաստատելու օրերից մեկն է, ասելու, որ դուք մեր երկրի, մեր ապագայի, մեր երազանքների ոգեշնչող ուժն եք, մեր ազգային կոդի շարունակողը և դուք անգամ 21-րդ դարում կրում եք այդ առաքելությունը։
Ձեզ հետ միասին մենք պայքարեցինք ու կերտեցինք մեր անկախությունը, հաղթեցինք պատերազմում, հաղթահարեցինք ցրտի ու մթի տարիներ, և այդ փորձությունների ծանր բեռը հատկապես Ձեր ուսերին էր։
Դուք չհանձնվեցիք, որ մենք ունենանք երջանիկ ու խաղաղ երկիր, բայց Ձեր որդիներին ու ամուսիններին ասացիք՝ Հայրենիքն ամենաթանկն է։ Եվ երբ պահն եկավ, դուք Հայրենիքին նվիրեցիք ձե՛ր ամենաթանկը։
Թանկագի՛ն մայրեր, խոնարհվում ենք Ձեր առջև, այդ հերոսներին կերտողը դուք եք։
Սիրելի՛ կանայք,
Այսօր դուք հուսահատ եք, կորսված երազանքներով ու չփարատվող ցավով։ Մենք ձեզ երջանիկ ու խաղաղ երկիր ենք պարտք, մեր հերոսներին արժանի Հայրենիք։ Համոզված եմ, որ թևութիկունք դարձած՝ մենք կկերտենք այն Հայաստանը, որին արժանի եք դուք՝ հզոր, ազգային ու արժանապատիվ»։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ-ի բոլոր հաջողությունները հնարավոր են դարձել ամուր ընտանեկան արժեքների շնորհիվ. Ռուբեն Վարդազարյան
- Արման Թաթոյանը՝ կանանց. Ձեր իրավունքների բարձր պաշտպանությամբ միայն ամրանում են պետության հիմքերը
- Գագիկ Ծառուկյան. Վստահ եմ, հայ կինն այսօր էլ չի խոնարհվելու կորստյան ցավի առջև, չի ընկրկելու ու չի հանձնվելու
- «Հենց այդպիսի կանայք պետք է օրինակելի դառնան նոր սերնդի համար»
- Գարեգին Երկրորդ. Կանայք անձնուրաց նվիրումի, սիրո ու քնքշանքի մարմնացումն են մեր կյանքում
- Հայրենիքի փրկության շարժում. Մարտի 8-ին, ժամը 16:00-ին Բաղրամյանից ավտոբուսներով կշարժվենք դեպի Եռաբլուր
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան