«Վրացական երազանքը» գաղտնի ձայնագրություններն անվանում է կեղծված
«Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստանը» երեկ հեռուստատեսություններից մեկով տարածած գաղտնի ձայնագրությունների վերաբերյալ, որում Վրաստանի իշող թիմի ֆորմալ առաջնորդ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի որդի Բերան և Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլին պատվիրում են մի քանի անձանց` այդ թվում անչափահասի պատժել` սոցցանցերում ոչ ցանկալի մեկնաբանություններ թողնելու համար, հայտարարություն է տարածել։ Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։
Հայտարարության մեջ ասվում է. «Երեկ կուսակցական հեռուստատեսություններից մեկում հասարակությունը տեսավ ու լսեց 2010-2011 թվականների ապօրինի ձայնագրությունների կոպիտ կեղծումը: Հրապարակված կեղծ խոսակցությունները բաղկացած են բառերից և արտահայտություններից, որոնք վերցված են տասնյակ ձայնագրություններից, առնվազն մի քանի ամսվա ընթացքում:
Սա «Ազգային շարժման» իշխանության օրոք (մինչև Բիձինա Իվանիշվիլիի քաղաքականություն մտնելը) «ԿՈւԴ»-ի կողմից երկու անհատների միջև անօրինական ձայնագրության կոպիտ կեղծավորում է, որտեղ մի կողմում «Քարթու» բարեգործական հիմնադրամի նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին է, իսկ մյուս կողմից անչափահաս Բերա Իվանիշվիլին, սակայն նրանք չխուսափեցին նման գրառում հրապարակելուց: Նման հուսահատություն արտահայտելով, նրանք ոչնչացնում են իրենց, քանի որ քաղաքակիրթ աշխարհում նման խորհրդային «ԿԳԲ»-ի մեթոդների օգտագործումը բացարձակապես անբարոյական է և անընդունելի:
Անօրինական գաղտնալսումը, ձայնագրության պահպանումը, մոնտաժն ու կեղծումը, դրա կիրառումը, բռնությունը, սպանությունը և այլն, դա «Ազգային շարժման» ձեռագիրն է: Ինչ վերաբերում է «Վրացական երազանք»-ին ու նրա ղեկավարներին, ապա նրանք նմանատիպ մեթոդներ չեն կիրառել ինչպես քաղաքականություն մուտք գործելուց առաջ, այնպես էլ հետո:
Ձայնագրությունների կեղծումը, ինչպես երևում է արվեստի երկար գործ էր, մանրակրկիտ հավաքված և «ճիշտ պահին»: Երկու օր առաջ ԵԱՀԿ / ՕԴԻՐ-ի կողմից հրապարակվեց 2020 թվականի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ դրական գնահատականը: Միևնույն ժամանակ, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ստանձնեց միջնորդի դերը, ինչը, բնականաբար, պետք է որ հանդիսանար գործընթացի լիցքաթափման և բանակցային գործընթացը կառուցողական ռեժիմով շարունակելու երաշխիք:
Թվում է, որ հենց այդ գործոններն ու բանակցությունները խափանելու նպատակն են հանգեցրել կեղծված ձայնագրությունների հրապարակմանը: Արմատական ընդդիմությունը ցանկանում է այդ ձայնագրություններն օգտագործել որպես բանակցություններից հրաժարվելու պատրվակ, և մենք տեսնում ենք նրանց կողմից նոր արշավ, որը հեռանկար չունի մեկ պարզ պատճառով. Այն հիմնված է կեղծիքի վրա:
Չնայած իրենց նման գործողություններին, «Վրացական երազանքը» երբեք չի հրաժարվի իր կառուցողական և պետական վերաբերմունքից: Ուստի մենք պատրաստ ենք շարունակել երկխոսությունը, որը նույնպես կոչ են անում մեր միջազգային գործընկերները»։
Նշենք, որ ձայնագրությունների տարածումից հետո ընդդիմությունը պահանջում է վարչապետի հրաժարական ու ընտրություններ։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան