Աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստված մարդկանց թիվը գերազանցել է 300 միլիոնը
Աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստված մարդկանց թիվը գերազանցել է 300 միլիոնը: Այս մասին գրում է Tass-ը՝ հենվելով իշխանությունների, փորձագետների և լրատվամիջոցների տվյալների վրա:
Մինչ օրս արդեն պատվաստվել է մոտավորապես 301,4 միլիոն մարդ, ինչը 2,5 անգամ ավելին է, քան COVID-19-ով վարակվածների թիվը: Այսպիսով, արդեն պատվաստված է աշխարհի բնակչության մոտ 3,8%-ը: Միևնույն ժամանակ, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նախապես նշել էր, որ բնակչության ընդանուր իմունիտետի հասնելու համար անհրաժեշտ է պատվաստել աշխարհի բնակիչների մոտ 70%-ին, իսկ ԱՀԿ եվրոպական վարչության ղեկավար Հանս Քլուգեն նշել է, որ համաճարակն ավարտվելու է միայն 2022 թվականի սկզբին:
Այնուամենայնիվ, իմունիզացիայի մակարդակը կրկին աճում է: Եթե փետրվարի սկզբին աշխարհը օրական ստանում էր միջինը 6 միլիոն պատվաստում, իսկ ամսվա վերջին այս ցուցանիշը նվազեց մինչև 4,4 միլիոն, ապա այս շաբաթ այն ավելացավ՝ հասնելով 7,4 միլիոնի:
Պատվաստված քաղաքացիների թվով առաջատար երկրների հնգյակը կազմում է պատվաստվածների ընդհանուր թվի 50%-ը: Այսպիսով, Միացյալ Նահանգներում արդեն պատվաստվել է ավելի քան 90 միլիոն մարդ, Չինաստանում՝ 52,5 միլիոն, Մեծ Բրիտանիայում՝ շուրջ 23 միլիոն մարդ, Հնդկաստանում՝ 20,7 միլիոն, Բրազիլիայում՝ 10,6 միլիոն մարդ։
Պատվաստված բնակչության համամասնությամբ Իսրայելն առաջին տեղում է (քաղաքացիների ավելի քան 97% -ը), երկրորդը՝ Սեյշելյան կղզիները (84,5%), երրորդը՝ ԱՄԷ-ն (65%):
Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումների առաջին փուլը, ինչպես մարտի 5-ին ասել է փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան, արդեն անցել է ավելի քան 5 միլիոնը (երկրի բնակչության 3.4%-ը): Պատվաստված մարդկանց ընդհանուր թվաքանակով Ռուսաստանն աշխարհում 12-րդ տեղում է: Միևնույն ժամանակ, Ռուսաստանի Դաշնությունում կա 4,3 միլիոն վարակակիր:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան