Երեկոյան մրգերով կշտանալը կարող է հանգեցնել հորմոնալ խանգարումների. բժիշկ
Սխալ ժամին միրգ օգտագործելը կարող է վնաս հասցնել մարդու օրգանիզմին: Նման կարծիք է հայտնել թերապևտ և սննդաբան Ռիմա Մոյսենկոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ըստ նրա, մրգի անվերապահ օգուտակար լինելու մասին կարծրատիպը մոլորություն է, հատկապես այն մարդկանց համար, որոնք ցանկանում են մրգի միջոցով նիհարել։
«Ոչ մի դեպքում չպետք է սովորական կերակուրը փոխարինել մրգերով, քանի որ նման փորձերը խանգարում են լիպիդների և ածխաջրերի նյութափոխանակությանը մարմնում։ Առողջության համար հատկապես վտանգավոր է երեկոյան սննդի փոխարեն միրգ ուտելը»,- ընդգծել է բժիշկը:
Նա նշել է, որ եթե օրինակ մարդը աշխատանքն ավարտում է սովորականից ուշ և սով է զգում, ապա չպետք է քաղցը բավարարի մրգի միջոցով։
«Երեկոյան մրգերով կշտանալը կարող է հանգեցնել հորմոնալ խանգարումների, ինչն էլ կբերի քաշի ավելացման», - զգուշացրել է նա:
«Մրգերը միանգամից ազդում են գլխուղեղի կեղևի վրա, և այն դադարում է զգալ լեպտին հորմոնը, որը կարգավորում է էներգետիկ նյութափոխանակությունը, մինչ լեպտինի «չգործելը» խանգարում է ուղեղին հասկանալ, թե որքան էներգիա կա կուտակված օրգանիզմում, և օրգանիզմը սկսում է խնայել և պահպանել ամբողջ էներգիան։ Արդյունքում՝ գիրանում է», - պարզաբանել է դիետոլոգը:
Նա հավելել է, որ միրգ ուտելու լավագույն ժամանակը նախաճաշից հետո եղած առաջին մի քանի ժամերին է։ Ճաշի ժամին ևս անցանկալի է միրգ օգտագործելը։
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են