Դատախազության տղերքն Արսեն Թորոսյանի վրա հաստափոր թղթապանակներ ունեն.պրոդյուսեր Արմեն Գրիգորյան
«Դատախազության տղերքն Արսեն Թորոսյանի վրա հաստափոր թղթապանակներ ունեն»,- «Հայելի» մամուլի ակումբում տեղեկացրեց պրոդյուսեր Արմեն Գրիգորյան և հավաստիացրեց, որ այդ մասին ստույգ տեղեկություններ ունի:
Նրա խոսքով, դատախազությունից ասել են, որ այդ գործին դեռ հիմա չեն կարող ընթացք տալ, և առողջապահության նախկին նախարարի արարգը ձևակերպել են հետևյալ կերպ. «Ոնց որ մենք աշխատենք՝ էդ հայհոյանք տղեն ուտի»:
Պրոդյուսերը հավաստիացրեց, որ հենց պահը գա՝ միանգամից կզբաղվեն Արսեն Թորոսյանով և հիշատակեց վերջինիս կնոջ ղեկավարած հիմնարկին 2 մլն դոլարի պատվեր տալու և այլ չարաշահումների մասին դեպքերը:
Ադնրադառանալով Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացված թալանի մասին խոսակցություններին՝ Արմեն Գրիգորյանը ենթադրեց, որ նա այդ գումարների մի մասը բաժանում է ոստիկաններին:
«Այսօրվա վիճակում մարդ պետք է բժշկական իմաստով «իդիոտ» լինի, որ մինչև հիմա համոզված չլինի, որ Նիկոլ Փաշինյանը թալանչի է»,-նկատեց պրոդյուսերը և հավելեց, որ չհասկացողների մեջ են միայն հոգեկան հիվանդները և օլիգարխների մոտ աշխատողները:
Գրիգորյանը գտնում է, որ 1917 թվականին Ռուսաստանում և 1933 թվականին Գերմանիայում նույն սցենարով է ընթացել իշխանափոխությունը, ինչ՝ Հայաստանում:
Նա հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանին այսօր պաշտպանում է ժեխը և, հայտարարելով, որ այդ ձևակերպումը հատուկ է շեշտում և կրկնում, հավելեց, որ վերջիններիս իրեն հայրենակից չի համարում և նրանք հարգանքի արժանի չեն:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին