5 աշակերտ ու նրանց ուսուցուչը վիրավորվել են ինքնաշեն ռումբի պատահական պայթյունի հետևանքով
Միչիգանի Նևիգո քաղաքի դպրոցներից մեկի աշակերտը դպրոց է բերել ինքնաշեն պայթուցիկ սարք և պատահաբար գործի դրել դասարանում: Ինչպես տեղեկացնում է տեղի ոստիկանության մամուլի ծառայությունը, միջադեպի արդյունքում վեց մարդ է վիրավորվել, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
Իրավապահ մարմինների հաղորդմամբ, դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի առավոտյան:
«Նախաքննությամբ պարզվել է, որ 16-ամյա աշակերտներից մեկը պատահաբար գործի է դրել ինքնաշեն պայթուցիկ սարքը, որն իր հետ դպրոց էր տարվել»,- ասվում է ոստիկանության տարածած հաղորդագրությունում։
Արդյունքում, ռումբի տերը ստացել է միջին ծանրության վնասվածքներ, նրա դասընկերներից չորսը ստացել են թեթև վնասվածքներ, դասղեկը նույնպես դիմել է բժշկական օգնության: Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները և պայթուցիկի տեսակը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա