«Նիկո՛լ, դու հայ ազգի ամոթն ես ու խայտառակությունը». Աշոտ Անդրեասյան
«ՀՀ-ում քաղաքական իրավիճակը ճգնաժամային է, այս իշխանությունն անընդհատ անում է քայլեր, որոնք անպատվաբեր են արժանապատիվ հայի և հայ երիտասարդի համար»,- այսօր «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ընթացքում ասաց ԲՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Աշոտ Անդրեասյանը։
Նրա խոսքով, Հայաստանի ապագան երիտասարդն է՝ հզոր և ուժեղ։
«Այս հողատուի կործանարար քաղաքականության շնորհիվ պատերազմի առաջին օրերից թիրախում հայտնվեցին 18-20 տարեկան երիտասարդները, որոնք իրենց ուսերին վերցրին պատերազմի ողջ բեռը, իրենց արյամբ պահպանեցին մեր հողերը։ Մենք ունենք 5000-ից ավելի զոհ, որոնց մեծ մասը երիտասարդներն են, ունենք տասնյակ հազարավոր հաշմանդամություն ձեռք բերած երիտասարդներ։ Ի պատասխան այս ամենի՝ դավաճանն ասում է, թե մենք փախել ենք, մենք պարտվել ենք, թողել ենք մեր զորամասերը»,- ասաց նա։
Աշոտ Անդրեասյանի խոսքով, այսօր հենց այդ նույն երիտասարդները Երևանի փողոցներում «արդարացիորեն» պահանջում են, որ «դավաճանն» իր թիմով հրաժարական տա։
«Դրան ի պատասխան, Նիկոլ Փաշինյանը փորձում է ուժային կառույցների միջոցով ռեպրեսիաների ենթարկել մեզ։ Իմ և իմ թիմի անդամների նկատմամբ հարուցվել են 100-ից ավելի քրեական գործեր։
ԱԱԾ-ն ու ՀՔԾ-ն մեզ հանգիստ չեն տալիս։ Բայց այդ դիլետանտին ուզում եմ ասել, որ մենք վախեցողը չենք, մենք պաշտպանում ենք մեր հողերը, մենք չենք պարտվել, պարտվել ես դու, դավաճանը դու ես, հանցագործը դու ես։ Երբ Ալիևը պատերազմից առաջ ագրեսիվ հայտարարություններ էր անում, դու Երևանի փողոցներում ցինիկաբար հեծանիվ էիր քշում։ Երբ Ալիևը մատ էր թափ տալիս ՀՀ-ի վրա, դու հայհոյում էիր քո ընդդիմախոսներին...։ Դու հայ ազգի ամոթն ես ու խայտառակությունը։ Երբ թշնամին պանթյուրքիզմի ծրագիրն իրականացնելով էր զբաղված, դու լակած խոտերի մեջ պառկած նկարվում էիր ու քո PR-ն անում»,- նկատեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Արա Սաղաթելյան. Տղերք, ձեզ ի՞նչ է պատահել
- Արա Սաղաթելյան. Քեզ ներող չկա ու չի լինելու
- «Հիմարություն է, պետք է գոնե մի փաստարկ լինի, որ ընդդիմության գործունեությունը խանգարում է գերիներ վերադարձին». Վ. Մանուկյան
- Գեղամ Նազարյանը՝ Փաշինյանին. Դեռ համարձակվո՞ւմ ես դիմել զոհված տղերքի մայրերին, կանանց, քույրերին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան