Նիկոլ Փաշինյանի կողմից Օնիկ Գասպարյանին ազատելու մասին որոշումն ի սկզբանե առ ոչինչ էր․ Ղազինյան
«Վերջին մի քանի օրերին բոլորս սպասում էինք ինչ-որ մի իրադարձության, թե հանրապետության նախագահի նստավայրում գտնվող անձն ինչպիսի վարքագիծ կդրսևորի՝ ԶՈւ ԳՇ պետին աշխատանքից ազատելու որոշման կապակցությամբ»,- Դեմիրճյան փողոցում, ընդդիմության հանրահավաքի ընթացքում հայտարարեց «Մեկ կուսակցության» նախագահ Արթուր Ղազինյանը։
Նրա խոսքով, այսքան ժամանակ ուզում էին հասկանալ՝ արդո՞ք ունենք պետության գլուխ՝ ի դեմս ՀՀ նախագահի, որը բարձր է կանգնած կուսակցական համակարգից, որը չի զբաղվում քաղաքականությամբ, առաջնորդվում է ազգային և պետական շահով, հետևում է ՍԴ պահպանմանը, թե՝ ոչ։
«Մենք համոզվեցինք մի բանում, որ Արմեն Սարգսյանն այլևս չի հանդիսանում ապաքաղաքական, չի հանդիսանում վերկուսակցական, չի հանդիսանում սահմանադրության պահպանումն իրականացնող պետության գլխին կանգնած անձ, այլ հանդիսանում է Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի անդամ, ով իրականացնում և դակում է այդ կառավարական շենքից իրեն ուղարված բոլոր առաջարկները»,- ասաց Ղազինյանը։
Նա միաժամանակ հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանի կողմից Օնիկ Գասպարյանին ազատելու մասին որոշումն ի սկզբանե առ ոչինչ էր, և ԶՈւ ԳՇ պետը եղել և մնում է գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը. «Անկախ նրանից կստորագրի այն, թե՝ ոչ։ Նման հրամանագիր գոյություն չունի, այն իրավաբանորեն առ ոչինչ է»։
Հիշեցնենք, որ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հրապարակել է ՀՀ նախագահի աշխատակազմի պատասխանը: Նշենք, որ մի քանի փաստաբաններ դիմել էին ՀՀ նախագահին՝ խնդրելու այսօր դիմել ՍԴ, որ ԶՈւ ԳՇ պետին ազատելու վերաբերյալ վարչապետի առաջարկությունը Սահմանադրությանը հակասող ճանաչվի։
Նախագահի աշխատակազմի պատասխանում ասվում է.
«Հանրապետության նախագահը հուսով է, որ Սահմանադրական դատարանի կողմից իր դիմումի վերաբերյալ որոշման կայացումը իրավական որոշակիություն կբերի և կնպաստի ստեղծված ճգնաժամի հանգուցալուծմանը:
Ներկայումս գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին ազատելու հարցը թե՛ իրավական ընթացակարգերի, թե՛ սահմանադրական պատասխանատվության և թե քաղաքական հետևանքների առումով գտնվում է վարչապետի իրավասության և հայոցողության շրջանակում»:
Հարակից հրապարակումներ`
- Դուք այսօր ունեք մի առաքելություն՝ կանգնեք ժողովրդի, բանակի կողքին. Իշխան Սաղաթելյանը՝ ոստիկաններին
- Քաղաքացիները վրան են տեղադրում Դեմիրճյան փողոցում
- Ցավոք, նախագահն ընտրել է արկածախնդրութան ճանապարհը․ Արա Զոհրաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան