Իրավունք 17:39 09/03/2021 Հայաստան

Արսեն Թորոսյանը եռապատկել է իր կնոջ ԲԿ-ի պատվերների ֆինանսավորումը, իսկ Լոռիում պետպատվեր չկա. «Hraparak.am»

«Hraparak.am»-ը գրում է.

««ՄԻԲՍ» բժշկական կենտրոնն օրերս հերքել է մարտ 6-ին Tert.am կայքում զետեղված նյութը՝ որակելով այն ապատեղեկատվություն։ Ըստ այդմ՝ առողջապահության նախարարությունը Արսեն Թորոսյանի՝ նախարարի պաշտոնում աշխատելու ընթացքում նրա կնոջ՝ Վարդանուշ Թևանյանի տնօրինած «ՄԻԲՍ» ՍՊ ընկերության հետ չի կնքել շուրջ 2 մլն ԱՄՆ դոլարի կամ 1 մլրդ ՀՀ դրամի պայմանագիր, այլ ընդհանուր 600 հազար դոլարի կամ 288 միլիոնի։

Այսինքն՝ 2018թ.-ին 25 միլիոն դրամի, 2019թ.-ին` 98 միլիոն, 2020թ.-ին` 91 միլիոն, իսկ 2021-ին` 72 միլիոն դրամի: Սրանից, իհարկե, չի բխում, որ Թորոսյանի պաշտոնավարման տարիներին նրա կնոջ «ՄԻԲՍ» ՍՊԸ-ի պետպատվերի գումարները գրեթե չեն եռապատկել․ 25 միլիոնից 98 միլիոնի։

«150 մլն դրամը բաշխվել է 26 կազմակերպություններից 25-ի միջեւ, մեկին միայն չեն տվել՝ մեզ»,- ժամանակին ասում էր դեռ ընդդիմադիր Արսեն Թորոսյանը՝ բողոքելով պետպատվերի բաշխման քաղաքականությունից։ Մինչև այնքան, երբ պարզվեց, որ մեխն էլ է իր ձեռքը, «չագուչն էլ», անմիջապես եռապատկում է  կնոջ հիմնարկի պետպատվերը։ Ինքը՝ Թորոսյանի կինը ՝ Վարդանուշ Թևանյանը, պետպատվերի եռապատկումը ժամանակին կապել էր իրենց լավ աշխատանքի և հիվանդների մեծ հոսքի հետ։

Ինչևէ, ակնհայտորեն, սա վերին շեմն է, որ «Դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ» ենթամիջոցառման տողից հատկացվել է վերոհիշյալ համեմատաբար փոքր ու ոչ բազմապրոֆիլ բուժծառայություններ մատուցող կազմակերպությանը։ Ինչպես 2019-ին այս մասին հայտարարել էր Թորոսյանի նախկին խորհրդատու Գևորգ Թամամյանը՝ նշելով, որ ողջ ուռուցքաբանության պետպատվերը (2019-ի դրությամբ) 1 միլիարդի չի հասնում։

«Տարվա սկզբին պետպատվերի բաշխում անելիս ի՞նչ չափորոշիչներով եք առաջնորդվել, ինչպե՞ս եղավ, որ Ձեր կնոջ ղեկավարած կենտրոնի պետպատվերը, որ մատուցում է միայն ՄՌՏ (մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա) ու ԿՏ (համակարգչային տոմոգրաֆիա) հետազոտություններ, կրկնապատկեցիք։ …Եթե այդքան լավն էր, թող տասով բազմապատկեիք, թող ամբողջ ժողովուրդն այնտեղ գնա…»,- հայտարարել էր Թամամյանը։

Մեծ ու փոքր ԲԿ-ներին հատկացված գումարների անհամամասնությունը  շատ լավ երևում է մեծ հիվանդանոցներին տրված պետպատվերի հետ համեմատության մեջ։ «Հրապարակը»  զանգահարեց, օրինակ, «Էրեբունի» և «Նաիրի» ԲԿ-ների տնօրեններ Միքայել Մանուկյանին և Անատոլի Գնունուն՝ պարզելու համար, թե նրանց պետպատվերը որքան է կազմում։ Թե՛ պարոն Գնունին, թե՛ Միքայել Մանուկյանը չէին հիշում, թե որքան են կազմում այդ գումարները։

Բայց «Google»-ը հզոր համակարգ է, և դրա միջոցով պարզվեց, որ «Medmedia» մասնագիտացված առողջապահական կայքի 2019թ․ հոդվածի տվյալներով՝ նշված ժամանակահատվածում «ՄԻԲՍ»-ին այս տողով տրամադրված գումարները գերազանցել են «Արմենիա» և «Էրեբունի» բժշկական կետրոններին հատկացված գումարները 01․01.2019-ի դրությամբ։ «Արմենիա»՝ 54497․6 և 01․08․19 դրությամբ՝ 79 518,1, իսկ «ՄԻԲՍ»՝ համապատասխանաբար՝ 57037,6 և 86 934,5։

«ՄԻԲՍ»-ին իր մեծությամբ մի քանի տասնյակ անգամ գերազանցող «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ին 01․08․19 դրությամբ հատկացված գումարը կազմել է 125 284,5, «Աստղիկ» ԲԿ-ինը՝ 94 727․0։ «ՄԻԲՍ»՝  86 934: Medmedia-ն այն ժամանակ կապ էր հատատել նաև «Արմենիա» հանրապետական և «Էրեբունի» բժշկական կենտրոնների հետ․ պատասխանատուներն այն ժամանակ զարմացել էին, թե ինչպես է հնարավոր, որ ահռելի բուժկենտրոններին տրամադրվի ավելի քիչ գումար, քան այլ բուժկենտրոնի, որի մասին հասարակության լայն շերտերը նույնիսկ տեղեկություն չունեն։ Պարզվում է, օրինակ, որ Լոռու մարզում անվճար մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա չի արվում։

«Լոռի Մեդ» ԲԿ-ի տնօրենը, որին զանգահարել էինք, ասաց որ ոչ միայն պետպատվերով տոմոգրաֆիա չունեն, այլև ընդհանրապես չունեն։ «Ցավոք։ ԿՏ միայն հիվանդանոցն է ողջ մարզում, իսկ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա ընդհանրապես չկա մեր մարզում։ Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի պետպատվերը համապետական է: Այսինքն՝ վանաձորցին կամ ստեփանավանցին այն կարող է Երևանում անցնի կամ Գյումրիում։ Էդպես է կարգը»,- ասաց ԲԿ-ի տնօրենը»։

Ավելին՝ սկզբնազբյուր կայքում։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:12
Քարաթափման պատճառով Հրազդան-Հանքավան ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի
Հունվարի 13-ին, ժամը 21:05-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Հանքավան...
Աղբյուր` Panorama.am
00:05
Փարաքարի հրաժարական տված ղեկավար Լյուդվիգ Գյուլնազարյանը նախնական ընտրությունների արդյունքներով առաջատարն է
Փարաքարի խոշորացված համայնքում  նախնական ընտրությունների արդյունքներով՝ 594 ձայնով ընտրվել է Լյուդվիգ Գյուլնազարյանը։ Նախնական...
Աղբյուր` Panorama.am
23:04
Մհերը հայրենասեր հայ երիտասարդի վառ օրինակ էր. Ռոբերտ Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի մահվան կապակցությամբ:...
Աղբյուր` Panorama.am
22:43
Գարեգին Երկրորդը գոհունակությամբ անդրադարձել է հայ-չինական պատմական առնչակցություններին
Մայր աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Բոյա» գիտահետազոտական կենտրոնի պատվիրակությանը...
Աղբյուր` Panorama.am
22:11
Հենրիխ Մխիթարյանը վնասվածքից հետո բուժզննում է անցել
Իտալական «Ինտեր» ֆուտբոլային ակումբն իր էջում հայտնում է, որ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բուժզննում է անցել: Հետազոտության...
Աղբյուր` Panorama.am
21:52
Հրդեհ ՌԴ օդադեսանտային զորքերի հոսպիտալում. ավելի քան 50 մարդ տարհանվել
Հրդեհ է բռնկվել Տուլայի Սովետսկայա փողոցում գտնվող զինվորական հոսպիտալի շենքում, որտեղ տեղակայված է Ռուսաստանի օդադեսանտային զորքերի 39-րդ...
Աղբյուր` Panorama.am
21:13
Ռազմավարական ընտրությունը պետք է լինի հստակ, գետնի վրա, հակառակ դեպքում Հայաստանը կդառնա հերթական ավանտյուրայի զոհը. Արա Պողոսյան
Քաղաքական վերլուծաբան Արա Պողոսյանը գրում է. «Աֆրիկյան երկրներում Ֆրանսիայի առաջ ծառացած բարդությունները, որոնք ուղեկցվում են...
Աղբյուր` Panorama.am
21:03
Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Մհեր Սահակյանի մահվան կապակցությամբ
Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Մհեր Սահակյանի մահվան կապակցությամբ։ «Ցավով տեղեկացա ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի ողբերգական մահվան մասին:...
Աղբյուր` Panorama.am
20:53
70 հազար քաղաքացիների անունից հարցը եմ տվել Նիկոլ Փաշինյանին և նա միտումնավոր խոսափեց պատասխանել. Հայկ Մարության
«Քաղաքային իշխանությունները ականջալուր չեղան,  իրենց համար մեկ է, թե ինչպես է ժողվուրդն ապրում, ինպես է կարողանալու այս բարդ...
Աղբյուր` Panorama.am
20:29
Կորցրեցինք հայրենասեր, սկզբունքային, նվիրյալ քաղաքացու և գործընկերոջ. «Հայաստան» խմբակցություն
ԱԺ «Հայաստան» խմբակցությունը ցավակցական է տարածել պատգամավոր Մհեր Սահակյանի ողբերգական մահվան դեպքի կապակցությամբ, որում ասվում է....
Աղբյուր` Panorama.am
20:21
Տեղի ունեցավ Հայաստանի շախմատի տղամարդկանց 85-րդ և կանանց 80-րդ առաջնությունների բացման արարողությունը
Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ այսօր Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում տեղի ունեցավ Հայաստանի շախմատի...
Աղբյուր` Panorama.am
20:12
Թբիլիսիի քաղաքապետը կոշտ է արձագանքել Ուկրաինայի նախկին ԱԳ նախարարի հայտարարությանը
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Քալաձեն դատապարտել է Ուկրաինայի նախկին արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հայտարարությունն այն մասին, որ նա տարհամոզել է իր...
Աղբյուր` Panorama.am
19:53
Էս թրաշով ջահելը արդարադատության վերաբերյալ ի՞նչ խորհուրդ կարող է տա նախարարին. Ոսկան Սարգսյանը՝ նոր նշանակման մասին
Արդարադատության նախարարությունից հայտնում են, որ Սրբուհի Գալյանի հրամանով՝ Լյովա Սարգսյանը նշանակվել է նախարարի խորհրդական։: Տավուշցի...
Աղբյուր` Panorama.am
19:23
Անհավատալի է, Աստված հոգիդ լուսավորի Մհեր ջան. Արթուր Վանեցյանը ցավակցություն է հայտնել ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի մահվան կապակցությամբ
ԱԱԾ նախկին տնօրեն, ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Վանեցյանը ցավակցություն է հայտնել Մհեր Սահակյանի ողբերգական մահվան կապակցությամբ։...
Աղբյուր` Panorama.am
19:14
Արարատ Միրզոյանն առաջիկա օրերին ԱՄՆ-ում կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ հունվարի 14-ից 15-ը  նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վաշինգտոնում: «Ծրագրված են...
Աղբյուր` Panorama.am
19:07
«Մայր Հայաստան» խմբակցությունը ուղեվարձի թանկացումը չեղարկելու օրակարգով ավագանու արտահերթ նիստ է հրավիրել
«Այս պահին Երևանի ավագանում «Մայր Հայաստան» խմբակցությունը գտնվում է քաղաքապետարանում և նախաձեռներլ է ստորագրահավաք արտահերթ...
Աղբյուր` Panorama.am
18:51
Ալեն Սիմոնյանը ցավակցություն է հայտնել Մհեր Սահակյանի մահվան կապակցությամբ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ցավակցություն է հայտնել Մհեր Սահակյանի մահվան կապակցությամբ: «Մեծագույն ցավով տեղեկացա Ազգային Ժողովի...
Աղբյուր` Panorama.am
18:48
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով
Երևանում հունվարի 14-ին, 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-16-ին հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ։ Մարզերում...
Աղբյուր` Panorama.am
18:32
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը զոհվել է ավտովթարից. Լրացված
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Հունվարի 13-ին՝ ժ․16․41-ի սահմաններում ՆԳՆ ՓԾ 911 ծառայություն է զանգահարել  մի քաղաքացի...
Աղբյուր` Panorama.am
18:31
Երևանում 50-ամյա տղամարդը ձերբակալվել է ապօրինի զենք-զինամթերք և թմրանյութ պահելու համար
Մայրաքաղաքի քրեական ոստիկանները հունվարի 12-ին ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում...
Աղբյուր` Panorama.am
18:25
Վոլգոգրադի բնակիչը դшնшկահարել է Մոսկվայի սուպերմարկետի աշխատակիցներին և այցելուներին
Մոսկվայի մարզի Շչյոլկովո քաղաքում հարբած երիտասարդը դանակով հարձակվել է սուպերմարկետի աշխատակիցների և այցելուների վրա։ Այս մասին հայտնում է ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
18:15
Բրյուսելում մոտ 100 հազար մարդ է բողոքում կենսաթոշակների բյուջեի կրճատման դեմ
Բրյուսելում մինչև 100 հազար մարդ դուրս է եկել փողոց՝ տարեկան 3 միլիարդ եվրոյով սոցիալական նպաստների և կենսաթոշակների բյուջեն կրճատելու...
Աղբյուր` Panorama.am
18:00
Հայաստանին Ռուսաստանի հակազդեցությունն շատ ավելին է, քան Ադրբեջանի պարագայում. Տիգրան Աբրահամյան
ՀՀ գործող իշխանություններն ինչպես են կառուցում պետության անվտանգային համակարգը։ Արդյո՞ք դրա բացակայությունը չէ Ալիևի հերթական սպառնալիքների և...
Աղբյուր` Panorama.am
17:49
ՀՖՖ նախագահը պարտությունը ներկայացնում է հաղթանակ․ Արթուր Սողոմոնյան
«ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հերթական անգամ «աչքի ընկավ» կեղծ տեղեկություն տարածելով՝ իբրև ինձ հետ կապված դատական գործ է...
Աղբյուր` Panorama.am
17:37
Մենք չենք ստեղծել այդ պրոդուկտը, որպեսզի հաճույք պատճառենք բոլորին. Վազգեն Սաղաթելյան
«Մենք կարող էինք այդ բառերը չօգտագործել, անշուշտ, կարող էինք։ Մենք՝ որպես ստեղծագործող որդեգրել ենք այս մոտեցումը, այո, դա կարող է լինել...
Աղբյուր` Panorama.am
17:36
Եկամտահարկի վերադարձի ծրագրին կփոխարինի նոր ծրագիր
«Հայաստանում առկա է 19 հազար  բազմաբնակարան շենքեր, որոնցից 60 տոկոսը և ավելին կառուցվել են մինչև 1980 թվականը՝ խորհրդային նորմերով,...
Աղբյուր` Panorama.am
17:24
Խախտումները հիմնականում վերաբերում են դպրոցների շինարարությանը. Քաղաքաշինության կոմիտեի նախագահ
 «Լիզենզավորման համակարգը ներդնելուց հետո արդեն ունեցել ենք խախտման հետևանքով լիցենզիաների կասեցման դեպքեր»,- ասուլիսում ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:10
ՀՀԿ-ական. Սերժ Սարգսյանի դեմ ցանկացած արշավ կազմակերպելու փորձերը դատապարտված են ձախողման
ՀՀԿ ԵՄ նախագահ Հենրիխ Դանիելյանը գրում է. «ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ տարիներ շարունակ արշավներ են իրականացրել...
Աղբյուր` Panorama.am
17:08
Ճապոնիան ցունամիի նախազգուշացում է տվել 6,9 բալ ուժգնությամբ երկրաշարժից հետո
Ճապոնիայի Կյուսյու կղզու հարավ-արևելյան ափերի մոտ տեղի ունեցած երկրաշարժից հետո ցունամիի նախազգուշացում է հայտարարվել: Կյուսյու կղզու...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են
13:14 13/01/2025

Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}