Դուք այսօր ո՞ւմ հրամանն եք կատարում, նրա, ով ձեր ընկերներին տարավ սպանե՞ց․ Գեղամ Նազարյանը՝ ոստիկաններին
Գեղամ Նազարյանը, ում որդին ևս զոհվել է արցախյան պատերազմի ընթացքում, դիմեց Դեմիրճյան փողոցում ցուցարանների անհնազանդության ակցիան խոչընդոտող ոստիկաններին և սթափության կոչ արեց։
«Կարմիր բերետավորներ, ձեզ եմ դիմում։ Դուք այսօր ո՞ւմ հրամանն եք կատարում։ Նրա, ով ձեր ընկերներին տարավ սպանե՞ց, ով մեր որդիներին սպանե՞ց։ Հիմա էլ ուզում է տեսնի մենք ոնց ենք իրար խփելու։
Սթափ եղեք, սթափ, հանկարծ չտրվեք Նիկոլ վիժվածքի հերթական հրամանին։ Կանգնեք, բարձրից նայեք, թե ինչքան ժողովուրդ կա այստեղ, ինչքան ժողովուրդ կա տանը նստած, որ սպասում է Նիկոլի հրաժարականին։ Դուք ենթարկվում եք ԳՇ-ին, այլ ոչ թե նրան»,- ասաց Գեղամ Նազարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքացիները վրան են տեղադրում Դեմիրճյան փողոցում
- Բախում ԱԺ-ի դիմաց՝ ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան