Դուք այսօր ունեք մի առաքելություն՝ կանգնեք ժողովրդի, բանակի կողքին. Իշխան Սաղաթելյանը՝ ոստիկաններին
«Այս քաղաքական մեծամասնությունն այլևս անելիք չունի, թող գնա թուրքական միլիմեջլիսում շարունակի իր գործունեությունը»,- Դեմիրճյան փողոցում, ընդդիմության հանրահավաքի ընթացքում ասաց ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանը։
Նա մեկ անգամ ևս դիմեց Դեմիրճյան փողոցում կուտածված ոստիկաններին՝ հորդորելով չդիմել սադրանքների։
«Մեր սիրտը չի փառավորվում ձեզանից մահակներ խլելուց։ Ի տարբերություն գերագույն գլխավոր դավաճանի, որը 12 տարի առաջ սպանդ սարքեց մեր քաղաքում։ Մենք ձեր հետ հարց չունենք։ Սադրանքների չգնաք, մենք շարունակելու ենք մեր բողոքի անհնազանդության ակցիան։ Այո, այս խորհրդարանն այլևս պետք է պատգամավոր չմտնի»,- ասաց Սաղաթելյանն ու ավելացրեց․
«Տղերք, էն Նիկոլը, որ վարչապետ էղած հալով, շենքեր էր շրջափակում, խի՞ չէիք գնում պաշտպանեիք դատարանները, խի՞ չէիք գնում օրենք պաշտպանեիք։ Դուք այսօր ունեք մի առաքելություն՝ կանգնեք ժողովրդի կողքին, կանգնեք բանակի կողքին։ Այդ բանակը ոչ միայն մերն է, այլև ՝ ձերը»։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Սարգսյանի ձեռքերը թաթախված են 5 հազար զինվորների արյան մեջ․ Նաիրա Զոհրաբյան
- Քաղաքացիները վրան են տեղադրում Դեմիրճյան փողոցում
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան