Ակնկալիք ու պահանջ ունենք, որ բանակն ու անձամբ Օնիկ Գասպարյանը պետք է մնա իր տեղում․ Իշխան Սաղաթելյան
Մենք ակնկալիք չունենք, որ բանակը գա միանա մեզ։ Այս մասին Դեմիրճյան փողոցում, ընդդիմության անհնազանդության ակցիայից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Իշխան Սաղաթելյանը։
«Մենք բանակի կողքին ենք, բայց ակնկալիք ու պահանջ ունենք, որ բանակն ու անձամբ Օնիկ Գասպարյանը պետք է մնա իր տեղում, որովհետև սա իր պաշտոնի հարցը չէ։ Սա կամ բանակ ունենալու կամ բանակը կործանելու հարցն է։ Սա բանակի հարցն է։ Իրենք հանուն բանակի, հանուն Արցախի պետք է մնան իրենց տեղում պարզ պատճառով՝ չենթարկվելով ապօրինի, հակասահմանադրական որոշումներին։ Մենք իրենց կողքին ենք»,- նշեց Իշխան Սաղաթելյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ արդեն ԱԺ շենքի բոլոր մուտքերը փակ են և անհնազանդության ակցիաները շարունակելու են։
Լրագրողի դիտարկմանը, թե արդյո՞ք չեն պատրաստվում շրջափակել նախագահանի շենքը, քաղաքական գործիչն արձագանքեց․ «Մենք համարում ենք, որ նախագահ չունենք, ոչ էլ՝ նախագահական ինստիտուտ»։
Նա նաև խոստովանեց, որ ունեցել են նախագահից ակնկալիք, սակայն անհասկանալի պատճառներով այն չի իրականացվել։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Սարգսյանի ձեռքերը թաթախված են 5 հազար զինվորների արյան մեջ․ Նաիրա Զոհրաբյան
- Դուք այսօր ո՞ւմ հրամանն եք կատարում, նրա, ով ձեր ընկերներին տարավ սպանե՞ց․ Գեղամ Նազարյանը՝ ոստիկաններին
- Քաղաքացիները վրան են տեղադրում Դեմիրճյան փողոցում
- Ցավոք, նախագահն ընտրել է արկածախնդրութան ճանապարհը․ Արա Զոհրաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան