Տեղեկություններ ունենք, որ բոլոր մարզերից ոստիկաններ են բերում դեպի Երևան. Իշխան Սաղաթելյան
«Բոլոր այն պետական ինստիտուները, որոնք հակազգային, հակապետական, հակասահմանադրական գործունեություն են իրականացնում, պետք է շրջափակել և արգելել դրանց գործունեությունը»,- Դեմիրճյան փողոցում՝ ընդդիմության հանրահավաքի ընթացքում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց, որ քաղաքական մեծամասնությունը, ըստ բոլոր տեղեկությունների, գերի է ընկել այդ խելագարի ձեռքը. «Մենք այս քայլով հնարավորություն ենք տալիս իրենց ազատվել այդ խելագարի գերությունից, չկիսել նրա հետ իր դավաճանական գործունեությունը, գալ, կանգնել ժողովրդի կողքին ու պահանջել այդ խելագարի հրաժարականը։
Նիկոլ, գրի հրաժարականդ և հեռացիր, այլ տարբերակ չունես»,- ասաց նա։
Ի. Սաղաթելյանն նշեց՝ տեղեկություններ ունեն, որ բոլոր մարզերից ոստինականներ են բերում դեպի քաղաք։
«Տղերք, մի արեք այդ գործը։ Այդ բանակը մենակ մերը չէ, նաև ձերն է, այս պետությունը մենակ մերը չէ, նաև ձերն է։ Մի ենթարկվեք այդ խելագարի ապօրինի հրամաններին։ Դուք դրա իրավունքն ունեք, այդ մարդու գործունեության արդյունքում մենք կորցրել ենք մեր հայրենիքը, 5000-ից ավելի զոհ ենք տվել, ձեր ընկերներն այս պահին գերի են կամ անհետ կորած, այդ մարդը շարունակում է հանձնել մեր հայրենիքը։ Դուք չպետք է ենթարկվեք այդ խելագրին, կանգենք բանակի, պետության կողքին, հանուն Արցախի, հանուն Հայաստանի, հանուն ձեր ու մեր երեխաների, հանուն ժողովրդի»,- ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը։
Ի. Սաղաթելյանը շեշտեց՝ սա իշխանություն-ընդդիմություն պայքար չէ, իշխանության գալու պայքար չէ, հայրենիքի փրկության համար պայքար է։
Հարակից հրապարակումներ`
- Ակնկալիք ու պահանջ ունենք, որ բանակն ու անձամբ Օնիկ Գասպարյանը պետք է մնա իր տեղում․ Իշխան Սաղաթելյան
- Նախագահ կոչվածը եղել է մեր պետության հիմքերը կրծող առնետներից մեկը. Հրանտ Մելիք-Շահնազարյան
- Դուք այսօր ունեք մի առաքելություն՝ կանգնեք ժողովրդի, բանակի կողքին. Իշխան Սաղաթելյանը՝ ոստիկաններին
- Արմեն Սարգսյանի ձեռքերը թաթախված են 5 հազար զինվորների արյան մեջ․ Նաիրա Զոհրաբյան
- Դուք այսօր ո՞ւմ հրամանն եք կատարում, նրա, ով ձեր ընկերներին տարավ սպանե՞ց․ Գեղամ Նազարյանը՝ ոստիկաններին
- Քաղաքացիները վրան են տեղադրում Դեմիրճյան փողոցում
- Բախում ԱԺ-ի դիմաց՝ ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև
- Վրաններ կխփենք ու կփակենք ԱԺ բոլոր մուտքերը, տղե՛րք, առա՛ջ. Վազգեն Մանուկյան
- Արա Սաղաթելյան. Տղերք, ձեզ ի՞նչ է պատահել
- Արա Սաղաթելյան. Քեզ ներող չկա ու չի լինելու
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան