Մարտի 10-ին ժամը 16։00-ին տեղի կունենա մեր գլխավոր հանրահավաքը․ Իշխան Սաղաթելյան
«Նահանջ չկա, հետքայլ չկա, հոգնել չկա։ Բաղրամյան պողոտան և Դեմիրճյան փողոցը մենք պետք է պահենք։ Դա ինքնանպատակ չէ, հստակ գործողություն է»,- Դեմիրճյան փողոցում հավաքված քաղաքացիներին ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակագող Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց, որ ԱԺ-ում գտնվող քաղաքական մեծամասնությանն այսօր հայտարարել են հակապետական, հակաազգային, և այս շենք Նիկոլը և իր քաղաքական թիմը կմտնեն միայն մեկ դեպքում, երբ որ Նիկոլը կարդա իր հրաժարականի տեքստը։
Ի. Սաղաթելյանի խոսքով, տեղեկություն ունեն, որ արդեն 3 ժամ է ՀՀ բոլոր մարզերից ոստիկանական ուժեր են կուտակվում Երևանում. «Մեկ անգամ ևս կոչ եմ անում ոստիկանապետին և բոլոր նրանց, ովքեր կփորձեն գիշերվա ընթացքում դիմեն սադրանքների, հստակ ու ուղիղ ասում եմ՝ պատասխանատվությունը ձեր վրա է, քանի որ սադրանքների գնում եք դուք, մենք շարունակելու ենք մեր խաղաղ անհնազանդության բողոքի ակցիան, չփորձեք գնալ սադրանքների, տղերք։
Մենք պայքարում ենք բանակի, պետության և պետականության, Արցախի համար, մեր ու ձեր երեխաների համար։ Չփորձեք սխալ ընթացքով գնալ»։
Նա նշեց, որ ողջ գիշեր քաղաքացիները կմնան այստեղ, նաև կոչ արեց քաղաքացիներին վաղը առավոտյան 8։30-ից գալ Բաղրամյան պողոտա ու Դեմիրճյան փողոց՝ պայքարելու հանուն Արցախի, Հայաստանի ու մեր պետականության համար։
«Այսօր Նիկոլը փորձում է տապալել երկրի սահմանադրական կարգը։ Դուք ձեր ներկայությամբ պահում եք նաև մեր երկրի Սահմանադրությունը։ Բոլորի ներկայությունը խիստ անհրաժեշտ է»,- նշեց Իշխան Սաղաթելյանը։
Հայրենիքի փրկության շարժման համակարգողն ասաց, որ մարտի 10-ին ժամը 16։00-ին տեղի կունենա իրենց գլխավոր հանրահավաքը․ «Մեր բոլոր պլանները գործում են, վաղվա համար ևս ունենք ծրագրեր։ Եկեք, կանգնեք բանակի կողքին, Հայաստանի, Արցախի, մեր երկրի Սահմանադրության կողքին, բոլորս միասին քշենք այս չարիքի կառավարությանը, փրկենք մեր երկիրը։ Մեր հաղթանակը շատ մոտ է»։
Դիմելով ՀՀ ԶԻնված ուժերին՝ նա նշեց. «Մենք բանակի կողքին ենք, բանակը՝ պետության և Սահմանադրության։ Ազգ, բանակ, հաղթանակ»։
Հարակից հրապարակումներ`
- Այն, ինչ անում է Փաշինյանը, սահմանադրական կարգի հերթական տապալում է. Վազգեն Մանուկյան
- Ըստ իմ տեղեկությունների, ոստիկանները հրաժարվել են կատարել ուժ կիրառելու հրամանը. Մամիջանյան
- Տեղեկություններ ունենք, որ բոլոր մարզերից ոստիկաններ են բերում դեպի Երևան. Իշխան Սաղաթելյան
- Ակնկալիք ու պահանջ ունենք, որ բանակն ու անձամբ Օնիկ Գասպարյանը պետք է մնա իր տեղում․ Իշխան Սաղաթելյան
- Նախագահ կոչվածը եղել է մեր պետության հիմքերը կրծող առնետներից մեկը. Հրանտ Մելիք-Շահնազարյան
- Դուք այսօր ունեք մի առաքելություն՝ կանգնեք ժողովրդի, բանակի կողքին. Իշխան Սաղաթելյանը՝ ոստիկաններին
- Դուք այսօր ո՞ւմ հրամանն եք կատարում, նրա, ով ձեր ընկերներին տարավ սպանե՞ց․ Գեղամ Նազարյանը՝ ոստիկաններին
- Վրաններ կխփենք ու կփակենք ԱԺ բոլոր մուտքերը, տղե՛րք, առա՛ջ. Վազգեն Մանուկյան
- Արա Սաղաթելյան. Տղերք, ձեզ ի՞նչ է պատահել
- Արա Սաղաթելյան. Քեզ ներող չկա ու չի լինելու
- Այլևս Բաղրամյան պողոտայից է որոշվելու ՀՀ ապագա զարգացումների հետ կապված բոլոր հարցերը. Վանեցյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան