Սենոր Հասրաթյան. Դա անխուսափելի է, քանի դեռ մեզ առաջնորդում է պատահականությունների բերած ատելության իշխանությունը..
ԶՈւ գնդապետ, Արցախի զինված ուժերի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ Սենոր Հասրաթյանը գրում է.
«Բոլոր նրանք, ովքեր կուրորեն վստահում և պաշտպանում են իշխանության եկած և վարչապետի աթոռը պինդ գրկած պատահականությանը, որքան էլ դժվար, բայցևայնպես, պետք է գիտակցեն, որ այդպես շարունակելով, ոչ միայն «կուշտ» ու, առավել ևս «խաղաղությամբ» չեն ապրելու, այլ, անգամ, ամենաանհավանական զիջումների գնալու դեպքում, միևնույն է՝ դարանակալ թշնամին մեր վզին է փաթաթելու նոր ու ավելի մեծ պատերազմ:
Դա անխուսափելի է, քանի դեռ մեզ առաջնորդում է ոչ թե իրական ազատությունն ու փոխըմբռնումը, այլ պատահականությունների բերած ատելության իշխանությունը... Իշխանություն, որը Երկիրը ներսից և դրսից քանդելով՝ մեզ դարձրել է խեղճ ու անպաշտպան, թե՜ ներսում, թե՜ դրսում...
Հ.Գ.- Ողբերգությունը կայանում է նաև նրանում, որ դա արել ու անում են օտարից սնվող, բայց ձեր, ասել է թե՝ խաբվածների «վստահությունը» շահած սահմանափակ թվով պատահականություններ... Չհասկանալ սա, նշանակում է՝ համառորեն գնալ ինքնակործանման...»։
Բոլոր նրանք, ովքեր կուրորեն վստահում և պաշտպանում են իշխանության եկած և վարչապետի աթոռը պինդ գրկած պատահականությանը,...
Опубликовано Սենոր Հասրաթյան Понедельник, 8 марта 2021 г.
Հարակից հրապարակումներ`
- Սենոր Հասրաթյան. Իսկ դա ենթադրում է անսպասելի և կտրուկ քայլեր
- Հայրենիքը կորցնում ենք նաև նախագահի աթոռը զբաղեցնողի հանցավոր անսկզբունքայնության արդյունքում. Հասրաթյան
- Միթե՞ հայն ընդունակ է այսքան իջնել ինքն իրենից․ Սենոր Հասրաթյան
- Սենոր Հասրաթյան. Պարտվեցինք, քանի որ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը չուներ իրավիճակին համահունչ գործելու կարողություն
- Սենոր Հասրաթյան. Նրանք, ովքեր մեր Հայրենիքը դարձրեցին պարտվողների իշխանության պատանդ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան