Այն, ինչ անում է Փաշինյանը, սահմանադրական կարգի հերթական տապալում է. Վազգեն Մանուկյան
«Բոլորն անհամբեր սպասում էին, որ նախագահն իրեն կպահի նախագահի պես»,- Դեմիրճյան փողոցում լրագրողների հետ զրույցում ասաց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։
Ըստ նրա, շատ պարզ էր՝ մի անգամ ասել էր հակասահմանադրական է ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու մասին վարչապետի առաջարկությունը, երկրորդ անգամ պետք է ուղարկեր ՍԴ։
«Փաստորեն իր պատասխանը, որ ինքը ոչ մի բան չարեց, բերեց իրավիճակի սրացման»,- ընդգծեց Վ. Մանուկյանը։
Նա նշեց, որ իրենք դեռ պլան Ա-ի մեջ են, խաղաղ քաղաքացիների անհնազանդություն է ԱԺ մուտքերը փակելը, կարծում է՝ այս գործողությունն ավելի շատ մարդկանց համոզեց, որ այս իրավիճակը երկար պահել հնարավոր չէ։
Վազգեն Մանուկյանի խոսքով, Նիկոլ Փաշինյանի՝ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատման առաջարկությունը լրիվ անօրինական է. «Այն, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը, սահմանադրական կարգի հերթական տապալում է»։
Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանի օրոք ընտրություններ անցկացնել չի կարելի, բացարձակապես համաձայն չէ ԱԺ «Լուսավար Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ, որ չի կեղծվելու ընտրությունները։
«Ամբողջ մեր կյանքն է կեղծված, ամեն ինչ։ Բնական է, որ կկեղծվի։ Կեղծիքները կհերիքե՞ն, որ Փաշինյանը հաղթի։ Դժվարանում եմ ասել, քանի որ օրեցօր վարկանիշն իջնում է։ Ամեն ինչ անելու եմ, որ նման ընտրություն չլինի»,- ասաց Վազգեն Մանուկյանը։
Հարցին՝ իշխող խմբակցության պատգամավորներից մեկը հայտարարել է, թե մի խումբ գերիների վերադարձին խոչընդոտել են ընդդիմության ցույցերը, Վազգեն Մանուկյանն ասաց. «Ալիևին ո՞վ է ձեռնտու, որ լինի Հայաստանի ղեկավար՝ Նիկոլ Փաշինյա՞նը, ե՞ս, թե՞ իմ նման մեկ ուրիշը։ Բնական է, որ կուզի Փաշինյանը լինի։ Այսինքն՝ ընդհակառակը, այս ցույցերից վախենալով, որ իշխանությունը փոխվելու է, կարող է ժեստ անի ու մի քանի գերի ավելի վերադարձնի։ Այս ցույցերը միայն ու միայն նպաստում են գերիների վերադարձին»։
Վազգեն Մանուկյանը նաև նշեց, որ Արցախի հարցը կախված կմնա այնքան, մինչև չգտնվի բնական լուծում, իսկ բնական լուծումը պետք է հիմնված լինի ազգերի ինքնորոշման սկզբունքի վրա։
Հարակից հրապարակումներ`
- Ըստ իմ տեղեկությունների, ոստիկանները հրաժարվել են կատարել ուժ կիրառելու հրամանը. Մամիջանյան
- Վահե Ղազարյանի ղեկավարած կառույցն արդեն վաղուց դարձել է դավաճանի անձնական օգտագործման թիկնազորը. Հովհաննիսյան
- Տեղեկություններ ունենք, որ բոլոր մարզերից ոստիկաններ են բերում դեպի Երևան. Իշխան Սաղաթելյան
- Մենք ապացուցել ենք, որ Ձեր կողքին ենք, հիմա հերթը Ձերն է․ Էլինար Վարդանյանը՝ գեներալներին
- Ակնկալիք ու պահանջ ունենք, որ բանակն ու անձամբ Օնիկ Գասպարյանը պետք է մնա իր տեղում․ Իշխան Սաղաթելյան
- Նախագահ կոչվածը եղել է մեր պետության հիմքերը կրծող առնետներից մեկը. Հրանտ Մելիք-Շահնազարյան
- Նիկոլ Փաշինյանի կողմից Օնիկ Գասպարյանին ազատելու մասին որոշումն ի սկզբանե առ ոչինչ էր․ Ղազինյան
- Վրաններ կխփենք ու կփակենք ԱԺ բոլոր մուտքերը, տղե՛րք, առա՛ջ. Վազգեն Մանուկյան
- Ցավոք, նախագահն ընտրել է արկածախնդրութան ճանապարհը․ Արա Զոհրաբյան
- Արա Սաղաթելյան. Տղերք, ձեզ ի՞նչ է պատահել
- Արա Սաղաթելյան. Քեզ ներող չկա ու չի լինելու
- Ժամանակն է ազգային հեղափոխություն անելու. Իշխան Սաղաթելյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին