Սեյրան Օհանյանի վատառողջ լինելու պատճառով դատական նիստը հետաձգվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի (Շենգավիթի նստավայր), սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունն այսօր հետաձգվեց գործով անցնող պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի բացակայության պատճառով:
«Սեյրան Օհանյանի առողջությունը վատացել է, մարտի 7-ին տեղափոխվել է զինվորական կիլինիկական հոսպիտալ, այս պահին էլ գտնվում է այնտեղ, բուժման մեջ է»,- ասաց Ս. Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը:
Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ հաջորդ դատական նիստը կկայանա մարտի 16-ին:
Նշենք, որ գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՊՆ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը և նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը։
Հարակից հրապարակումներ`
- Վաղը կշարունակվի սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը․ Քոչարյանի փաստաբանական թիմ
- Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նիստը հետաձգվեց
- Սահմանադրական կարգի տապալման ենթադրյալ գործով դատական նիստը չսկսած՝ ընդմիջվեց
- Խաչատուրովի առողջական վիճակը վատացավ. նիստը հետաձգվեց
- Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նիստը հետաձգվել է