Առաջին կին տիեզերագնացը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
Պետդումայի պատգամավոր, առաջին կին տիեզերագնաց, 84-ամյա Վալենտինա Տերեշկովայի մոտ կորոնավիրուսի դեմ հակամարմիններ են ձևավորվել պատվաստման արդյունքում:
Այս մասին հայտարարել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նշենք՝ Վոլոդինը բազմիցս կոչ է արել իր գործընկեր այն պատգամավորներին, որոնց մոտ հակացուցումներ կան և որոնք տարիքով մեծ են, իրենց մասին հոգ տանել և անցնել հեռավար աշխատանքի: Մասնավորապես, նա դիմել է պատգամավորներ Վալենտինա Տերեշկովային և Արթուր Չիլինգարովին:
Բացի այդ, նա հիշեցրել է, որ շատ պատգամավորներ արդեն իսկ պատվաստվել են կորոնավիրուսի դեմ, այդ թվում՝ «Միացյալ Ռուսաստան» խմբակցության ղեկավար Սերգեյ Նեերովը, ՌԴ Կոմունիստական կուսակցության ղեկավար Գենադի Զյուգանովը և Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին:
Հարակից հրապարակումներ`
- Թաիլանդը կորոնավիրուսի դեմ պատվաստված օտարերկրյա քաղաքացիների համար կրճատում է պարտադիր կարանտինային ժամանակահատվածը
- Աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստված մարդկանց թիվը գերազանցել է 300 միլիոնը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան