«Հրապարակ». ԲԴԽ նախագահի սրախողխող անելու երկրորդ սերիան կլինի ԱԺ հաջորդ քառօյայում
«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի հաջորդ քառօրյայի ընթացքում ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին սրախողխող անելու երկրորդ սերիան է սպասվում։
Տեղի է ունենալու վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության երկրորդ փուլը։ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ եթե թեկնածուներից ոչ մեկը չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլում առավել ձայներ ստացած 2 թեկնածուները:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովն անցած շաբաթ դեմարշ արեց Վարդազարյանի նկատմամբ և չընտրեց վճռաբեկ դատարանի դատավոր: «Իմ քայլը», ըստ Մակունցի, դրանով իր դիրքորոշումն էր արտահայտում Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ, որը վճռաբեկի քաղաքացիական և վարչական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի և Արսեն Մկրտչյանի թեկնածությունները: Թեկնածուներից Սամվել Գրիգորյանն ինքնաբացարկ էր հայտնել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: