Նորագավիթի սուսերամարտի մասնագիտացված մարզադպրոցում անցկացվել է համապետական հերթական առաջնությունը
Նորագավիթի սուսերամարտի մասնագիտացված մարզադպրոցում անցկացվել է համապետական հերթական առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մարտուղյակներում իրենց ունակությունները դրսևորել են Երևանի, Գյումրիի և Վանաձորի 96 մասնակիցներ /27 մարզուհի, 69 մարզիկ/:
Գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Արտաշես Մադոյանն ասել է, որ մրցողների շարքում շնորհալի, հեռանկարային տղաներ և աղջիկներ կային: Կարևորն այն է, որ մասնագետները կարողանան «աճեցնել» նրանց, դարձնել բարձրակարգ վարպետներ: Այդ գործում անհրաժեշտ է նաև երկրում ընդլայնել սուսերամարտի աշխարհագրությունը:
Չեմպիոնի պատվին արժանացել են երևանցիներ Էդվարդ Օվիկյանը /խոցասուսեր/, Մայքլ Հովհաննիսյանը /ճկասուսեր/,գյումրեցի Վահան Նազարեթյանը /թրասուսեր/, ինչպես նաև ճկասուսերակիր Աիդա Ալոյանը և խոցասուսերակիր Էմմա Պողոսովան /երկուսն էլ՝ Երևան/:
Առաջիկայում ուսումնամարզական հավաք կանցկացվի Ծաղկաձորում: Մրցանակակիրները կնախապատրաստվեն ապրիլին Մադրիդում անցկացվելիք օլիմպիական վարկանիշային մրցաշարին, իսկ երիտասարդները՝ Կահիրեում կայանալիք աշխարհի առաջնությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները