Իջևանցիները սահմանների վերաբերյալ պարզաբանում են պահանջում Տավուշի մարզպետից
Իջևանցիները փակել են Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը: Նրանք պահանջում են հանդիպում Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ, քանի որ մտահոգված են սահմանների հարցով կապված վերջին օրերին շրջանառվող տարբեր լուրերից և պարզաբանում են պահանջում։
Քաղաքացիները ճանապարհը մոտ 20 րոպե փակ պահելուց հետո՝ բացեցին, բայց նշեցին՝ կրկին փակելու են ու սպասելու են այնքան, մինչև մարզպետը գա:
«Պարզաբանում ենք ուզում Տավուշի մարզպետից՝ հասկանալու մեր հողերի հետ կապված հետագա ճակատագիրն ինչպես է լինելու: Մենք մեր պապերից ժառանգություն ենք ստացել, այսօր մտահոգություն է առաջացել, որ հնարավոր է այդ տարածքները հանձնվեն թշնամուն: Անհրաժեշտ է պարզաբանում:
Երբ որ իրենք ասում են՝ Տավուշի մարզի տարածքներից ոչ մի սանտիմետր հող չեն տալու թշնամուն, ուզում եմ հասկանալ՝ իրենց պատկերացրած Տավուշի մարզը որտեղից է սկսվում, որտեղ ավարտվում: Պետք է հասկանանք՝ մարզպետի պատկերացրած Տավուշի մարզի ու մեր պատկերացրած Տավուշի մարզի տարածքը նույնն է, թե տարբեր»,- նշեց ակցիայի մասնակիցներից մեկը:
Քաղաքացիների մեկի դիտարկմանը՝ թե շուտով թուրքի հետ կապրեք, կինն արձագանքեց. «Թուրքը դու ես, «թուրքերից բեթար եք»»:
Հարակից հրապարակումներ`
- Այս օրերին ռուսական զինվորականներ են տեղափոխվել Տավուշի մարզ. Պատգամավոր
- Արցախը կործանման հասցրիք, հիմա էլ Գեղարքունիք, Սյունիք, Տավուշ. Թևան Պողոսյան
- Աբրահամյան. Տավուշում ռուսական զորախմբի ներկայության վերաբերյալ պարզաբանումներ ներկայացրեք
- ՊՆ-ն՝ Տավուշի գյուղերի մասին
- Բագրատյան. Ադրբեջանցի «խաղաղապահ» զինվորները չափագրումներ են կատարում Տավուշի Ազատամուտ համայնքում