Մեկ տարի է անցել այն օրվանից, երբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը COVID-19-ը հայտարարեց համավարակ
Մեկ տարի է անցել այն օրվանից, երբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը COVID-19-ը հայտարարեց համավարակ:Սակայն դատարկ փողոցները շուտով կարող են նորից կենդանություն ստանալ, ասում է հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի նախկին ղեկավար Թոմ Ֆրիդենը: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
«Կարծում եմ, որ մինչ աշուն մենք անձամբ սպորտային իրադարձություններ կտեսնենք: Մենք կտեսնենք սոցիալական միջոցառումներ, վերաբացված կինոթատրոններ, ռեստորաններ և բարեր»,- ասում է Ֆրիդենը։
Պատվաստումների ընթացքն այս պահին արագանում է: Նախագահ Ջո Բայդենի վարչակազմի միջնորդությամբ էլ կնքված գործարքի համաձայն, մրցակցային Merck ընկերությունը կօգնի, որ զարկ տրվի մատակարարումներին:
«Մայիսի վերջին Ամերիկայում յուրաքանչյուր մեծահասակի համար պատվաստանյութերի բավարար պաշար կունենանք», ասում է Ջո Բայդենը:
Ջորջթաունի համալսարանի առողջապահության հարցերով փորձագետ Լորենս Գոսթինի խոսքերով էլ, ԱՄՆ-ը շուտով կունենա պատվաստանյութերի անհրաժեշտից ավելի պաշար:
«Մինչև ամառ մենք կսկսենք մեր չափաբաժինները նվիրաբերել ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներին», ասել է նա:
Գոսթինի խոսքերով, հարուստ երկրների շահերից է բխում, որ ավելի ցածր եկամուտ ունեցող երկրներում մարդիկ ենթարկվեն պատվաստումների:
Պատվաստանյութերն այժմ արդեն ցույց են տալիս իրենց դրական ազդեցությունը, սակայն չի բացառվում, որ կորոնավիրուսի նոր տարատեսակների տարածումը:
Ֆրիդենն էլ ավելացնում է, որ այդ հանգամանքը խոսում է այն մասին, որ այս վիրուսը շատ «նենգ» է և ունի իր դեմ իրականացվող պաշտպանական միջոցներից խուսափելու ունակություններ:
Բնականոն կյանքին վերադառնալու ճանապարհին կա մեկ այլ խնդիր ևս: Դա պաշտպանական միջոցներից ու միջոցառումներից խուսափելու հանգամանքն է:
«Մենք չպետք է կրկնենք նախկին սխալը հատկապես հիմա, երբ գիտենք, որ արդեն առկա են վարակի տարատեսակներ»,- ասում է համաճարակաբան Ալի Մոքդադը:
Սակայն հակառակ այս պնդումներին, ԱՄՆ-ի որոշ նահանգներ սկսել են թուլացնել սահմանափակումները: Օրինակ Թեքսասի նահանգապետ Գրեգ Էբոթը նույնիսկ հայտարարել է դիմակներից հրաժարվելու մասին: Մի բան, ինչը նախագահ Բայդենը համարում է «նեանդերտալյան մտածողություն»:
Մեծ վտանգ է ներկայացնում մարդկանց որոշ մասի մոտ առկա այն մտածելակերպը, որի համաձայն հարկավոր չէ վստահել պատվաստանյութերին: Այդպես է մտածում ԱՄՆ-ի բնակչության մեկ քառորդը:
Այնպես որ, ասում են փորձագետները, հիվանդության տարածումը կանխելու հանգամանքը չի նշանակում, որ այն իսպառ կվերանա: Այն կպահպանվի կրճատված ձևով, իսկ բռնկումները կանխելու համար կպահանջվի պատվաստանյութերի արտադրություն աշխարհի ավելի մեծաթիվ երկրներում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան