Հավաստագիր՝ ՏՏ ոլորտի 40 ընկերություններին
ՏՏ ոլորտին մի շարք արտոնություններ տրամադրելու ՀՀ կառավարության նախաձեռնությունների շրջանակում Հավաստագրման հանձնաժողովի կողմից 40 ստարտափ կազմակերպությունների տրամադրվել է Հավաստագիր, համաձայն որի տվյալ ընկերությունների նկատմամբ մինչև 2020թ կկիրառվի շահութահարկի 0% դրույքաչափ և եկամտային հարկի 10% դրույքաչափ` անկախ ամսական հարկվող եկամտի չափից: Այս մասին Panorama.am-ի թղթակցին հայտնեցին Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամից:
«Նշված արտոնությունների կիրառումն էապես կնպաստի ոլորտում սկսնակ ընկերությունների ձևավորմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը»,- նշեցին հիմնադրամից:
Հավաստագիր ստացած ընկերությունների շարքում են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացված համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթի հաղթածներից 7 ստարտափ կազմակերպություններ, որոնք ՏՏ ոլորտի տարբեր ինովացիոն լուծումներներ կայացնող ընկերություններ են:
««Հայա», «Ինստուգայդ», «Լուսսին», «ՄուվիԹրիփ», «Ուանքրիփթոր», «ԿուբԹեքնոլոջիս» և «Ռենդերֆորեսթ» նորարար լուծումների և պրոդուկտների մշակման ուղղությամբ գործունեություն ծավալած ընկերությունները Կառավարության օժանդակության շնորհիվ կկարողանան ավելի նպատակային և ուղղորդված իրականացնել ռեսուրսների կառավարումը՝ ընդլայնելով աշխատակիցների թիվը և զարգացնելով ինովացիոն գաղափարներն ու լուծումները»,- հայտնեցին Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամից:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում