«Sputnik V»-ի ստեղծողները ներողություն են պահանջում Դեղերի եվրոպական գործակալությունից
«Sputnik V» ռուսական պատվաստանյութի ստեղծողները ներողություն են պահանջում Դեղերի եվրոպական գործակալության (EMA) նախագահ, Ավստրիայի առողջապահական գործակալության ներկայացուցիչ Քրիստա Վիրտումեր-Հոհեից՝ պատվաստանյութի արտակարգ հաստատման հնարավորությունը ռուսական «վիճակախաղի» հետ համեմատելու համար։ Այս մասին գրում է «ՏԱՍՍ»-ը։
«Մենք պահանջում ենք հանրային ներողություն՝ Քրիստա Վիրտումեր-Հոհեից` «Sputnik V»- ի վերաբերյալ իր բացասական մեկնաբանությունների համար։ Նրա մեկնաբանությունները լուրջ հարցեր են առաջացնում քննության գործընթացին հնարավոր քաղաքական միջամտության վերաբերյալ: Այդ կազմակերպությունը երբևէ նման հայտարարություն չի տարածել որևէ այլ պատվաստանյութի վերաբերյալ։ Նման մեկնաբանություններն անտեղի են»,- ասված է պատվաստանյութի հեղինակների տարածած հաղորդագրությունում։
Ավելի վաղ Քրիստա Վիրտումեր-Հոհեն ավստրիական «ORF» հեռուստաալիքի եթերում «Sputnik V»- ի՝ Ավստրիայում հաստատվելու հնարավորությունը համեմատել էր «ռուսական վիճակախաղի» հետ։
Հարակից հրապարակումներ`
- Եվրամիությունը սկսել է Sputnik V պատվաստանյութի հետազոտությունը
- Եվրամիությունն ընդունել է Sputnik V պատվաստանյութի գրանցման հայտը
- Արգենտինայում սկսվում է կորոնավիրուսի դեմ ռուսական Sputnik V պատվաստանյութով պատվաստումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան